Beeline բաժանորդները կարող են շփվել Одноклассники սոցիալական ցանցում SMS-հաղորդագրությունների միջոցով
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Одноклассники սոցիալական ցանցի օգտատեր հանդիսացող Beeline շարժական կապի բաժանորդների համար նոր ծառայության մեկնարկի մասին: «Одноклассники SMS-ծանուցում» նոր ծառայությունը հնարավորություն է տալիս Beeline բջջային կապի կանխավճարային և հետվճարային համակարգի բաժանորդներին ստանալ անվճար SMS` անձնական հաղորդագրությունների, նվերների, նկարներին արված մեկնաբանությունների, ինչպես նաև ընկերների ծննդյան օրերի վերաբերյալ:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, «Одноклассники SMS-ծանուցում» ծառայությունից օգտվելու համար օգտատերը սոցիալական ցանցի իր անձնական էջում պետք է ակտիվացնի «SMS-ծանուցում ստանալու» հնարավորությունը «Իմ կարգավորումներ» բաժնում: Այդ նույն էջում կարելի է ինքնուրույն կարգավորել SMS-ծանուցումներ ստանալու ժամերը, ինչպես նաև այն իրադարձությունները, որոնց մասին օգտատերը ցանկանում է ստանալ ծանուցում:
Ծառայության ակտիվացումն անվճար է: Ծառայությունն օգտվողին հնարավորություն է տալիս պատասխանելու անձնական հաղորդագրություններին SMS-ի միջոցով: Բոլոր ուղարկված SMS հաղորդագրությունները տարիֆիկացվում են 9 դրամ սակագնով:
«Սոցիալական ցանցերի ժողովրդականության աճին զուգահեռ աճում է SMS-ծանուցում ծառայությունից օգտվող բաժանորդների թիվը: Առաջին հերթին այս ծառայությունը մեծ պահանջարկ է վայելում շարժունակությունը գնահատող երիտասարդների շրջանում: «ԱրմենՏել» ընկերությունը հետևում է կապի, ինտերնետի և սոցիալական ցանցերի ժամանակակից միտումներին և այսօր ուրախ ենք տեղեկացնել, որ մեր հաճախորդներին հասանելի են Հայաստանում ամենահայտնի սոցիալական ցանցերի անվճար SMS-ծանուցում ծառայությունները», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Այս պարզ և մատչելի ծառայության շնորհիվ շփումը Одноклассники սոցիալական ցանցում ցանկացած բջջային հեռախոսի միջոցով ավելի հարմարավետ է»,- նշել է Ալեքսանդր Իզրյադնովը` Одноклассники ծրագրի մարքեթինգի և ռազմավարական հաղորդակցությունների տնօրենը: «VAS ծառայությունների ինտեգրումն առցանց միջավայրում, առաջին հերթին, սոցիալական ցանցերում, բացում է նոր հեռանկարներ նախկինում միմյանցից տարանջատված` բջջային կապի և ինտերնետի հետագա համագործակցության համար: Այժմ Հայաստանում Beeline բաժանորդները միշտ տեղյակ կլինեն իրենց էջի իրադարձություններին և կկարողանա անհապաղ արձագանքել»:
Ըստ Liveinternet ռեսուրսի, Հայաստանում Одноклассники սոցիալական ցանցի ամենօրյա լսարանը գերազանցում է 680.000 օգտատերը:
Նշենք, որ «ԱրմենՏել» ընկերությունը 2012թ հոկտեմբերին գործարկել է «ВКонтакте» SMS ծանուցում» ծառայությունը, իսկ ավելի վաղ նման ծառայություն գործում էր Facebook սոցիալական ցանցում, ինչպես նաև Beeline բաժանորդները կարող են օգտվել 0.facebook.com անվճար բջջային տարբերակին հասանելիության ծառայությունից: 2011թ-ի դեկտեմբերին Beeline բաժանորդների համար գործարկվել է «Мой Мир» սոցիալական ցանցում «SMS-ծանուցում» ծառայությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին