Իսպանիայի թատրոններից մեկում տոմսի փոխարեն գազար է վաճառվում
Իսպանիայի թատրոններից մեկը մշակույթի ոլորտում ԱԱՀ-ի բարձրացման դեմ բողոքի հետաքրքրիր ձև է գտել: Այս մասին գրում է La Vanguardia թերթը:
Իսպանացի արվեստագետները չեն հոգնում նախազգուշացնել, որ ԱԱՀ-ի 21%-ի բարձրացումը` հանուն բյուջեի եկամուտների մեծացման, ուղղակի կսպանի մշակույթը: Դա նշանակում է, որ թատրոնի տոմսերի գները կթանկանան, մինչդեռ բնակչության վճարունակությունը առանց այդ էլ բարձր չէ:
Բեսկանոյի թատրոնը և PocaCosa Teatro խումբը գտել են լուծումը: Ներկայացումների ժամանակ թույլատրում են գազար վաճառել` դրամարկղում: «Մեզ դուր է գալիս այդ կերպարը, որ կանգնած է դրա հետևում` գյուղացին ավանակին իր հետևից տանում է գազարով: Տվյալ դեպքում ավանակը 21% ԱԱՀ-ն է, գյուղացին`թատերական աշխարհը, փայտը՝ նոր հարկը, իսկ գազարը՝ 4% ԱԱՀ-ը, որին ձգտում ենք մենք»,- ասել է թատրոնի ռեժիսորը:
Արդյունքում, նախաձեռնությունը պսակվել է հաջողությամբ: Մտահղացմանը նույնիսկ աջակցել է Բեսկանոյի քաղաքապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում