Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրն է
1891թ.-ի նոյեմբերի 14-ին ծնվել է հայտնի գիտնական, բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի արժանացած Ֆրեդերիկ Բանտինգը, ով 1923թ.-ին հայտնաբերել է ինսուլինը: Այդ կապակցությամբ էլ այդ օրն ամբողջ աշխարհում ընդունված է նշել որպես շաքարախտի դեմ պայքարի միջազգային օր:
Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրը նշվում է 1991 թվականից Միջազգային շաքարախտային ֆեդերացիայի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկով: 2007 թվականից շաքարախտի դեմ պայքարի միջազգային օրն անցկացվում է ՄԱԿ-ի հովանու ներքո: Օրվա խորհուրդը շաքարախտով տառապող հիվանդի գիտելիքների բարձրացումն է: 2007 թ. այս հիվանդության խորհրդանիշը կապույտ օղակն է, որը խորհրդանշում է կյանք ու առողջություն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, աշխարհում շաքարային դիաբետով տառապում է շուրջ 250 մլն մարդ: Յուրաքանչյուր 10-15 տարին հիվանդների թիվը կրկնապատկվում է: Հայաստանի շաքարախտի ասոցիացիայի նախագահ, էնդոկրինոլոգ Էլզա Հայրապետյանը ավելի վաղ կայացած ասուլիսում ասել է, որ Հայաստանում այսօր գրանցված է 56 հազար շաքարախտով հիվանդ, իսկ Երևանում` 24 հազար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա