Ֆալկաո. «Ինչ-որ պահի կուզենամ հեռանալ «Ատլետիկոյից»
Կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն իր ապագան կապում է «Ատլետիկոյի» հետ, բայց նաև չի բացառում, որ երբևէ կցանկանա իր ուժերը փորձել մեկ այլ ակումբում:
«Այժմ ես պաշտպանում եմ «Ատլետիկոյի» մարզական պատիվը և երազում եմ Կոլումբիայի հավաքականի կազմում մասնակցել աշխարհի առաջնությանը,- Ֆալկաոյի խոսքերը մեջբերերել է «Football Espana»-ն:- Մեկ այլ առաջնությունում մեկ այլ թիմի կազմում խաղալու հնարավորություն ես դեռ կունենամ: Հնարավոր է` ինչ-որ պահի կուզենամ հեռանալ «Ատլետիկոյից», բայց ոչ հիմա: Ըստ պայմանագրի` երեք մրցաշրջան դեռ պետք է անցկացնեմ այս ակումբում»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում