Ջերարդը հուզվում է հավաքականում 100-րդ խաղից առաջ
Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Սթիվեն Ջերարդը խոստովանել է, որ շվեդների հետ հանդիպումից առաջ, որը նրա միջազգային կարիերայում 100-րդ խաղը կլինի, հուզմունք է ապրում: Ջերարդը կկրկնի Պիտեր Շիլթոնի, Բոբբի Մուրի, Բոբբի Չարլտոնի, Բիլլի Ռայթի և Դևիդ Բեքհեմի նվաճումները, ովքեր նախկինում հաղթահարել են այդ սահմանագիծը:
«Դա հետաքրքիր է, և անհամբերությամբ եմ սպասում այդ խաղին: Անգլիայի հավաքականում իմ ճանապարհը լի է թռիչքներով ու անկումներով: Բայզ զգում եմ, որ դեռ երկար ճանապարհ ունեմ: Ցանկանում եմ օգնել իմ թիմին` մտնելու աշխարհի 2014 թ. առաջնության եզրափակիչ փուլ»,- հայտարարել է Ջերարդը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում