Գերմանիան 75 մլն եվրո վարկ և 4.5 մլն եվրո դրամաշնորհ է տրամադրվելու Հայաստանին
Այսօր Երևանում մեկնարկել է Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստի հայկական կողմի համանախագահն է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, գերմանական կողմի համանախագահը` ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության վարչության ղեկավար Անդրեաս Գիսը:
Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, նիստի ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր` կայուն տնտեսական զարգացում, էներգետիկա, շրջակա միջավայր, ժողովրդավարություն, համայնքային զարգացում և իրավական պետություն թեմաների շրջանակում:
Նիստի արդյունքում նախատեսված է ստորագրել փոխհամագործակցության արձանագրություն, որը հիմք կհանդիսանա նաև «ՀՀ կառավարության և ԳԴՀ կառավարության միջև 2010-2011թ. Ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման համար, համաձայն որի 75 մլն եվրո վարկ և 4.5 մլն եվրո դրամաշնորհ է տրամադրվելու Հայաստանին: Նախատեսվում է նաև ստորագրել «Կովկասում պահպանվող տարածքների աջակցության ծրագիր (Տարածաշրջանային ծրագիր - Հայաստան III փուլ, 4.250.000 եվրո)» ֆինանսավորման համաձայնագիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա