«Guardian». Ադրբեջանը սխալ վայր էր ինտերնետ կառավարման ֆորումն անցկացնելու համար
Արտահայտման ազատությունն այս շաբաթ Բաքվի օրակարգում էր` ՄԱԿ-ի Ինտերնետ կառավարման ֆորումի ժամանակ: Ինտերնետ կառավարման ֆորումը նախկինում էլ է տեղի ունեցել ավելի քիչ ժողովրդավարական պետությունում` Եգիպտոսում: Սակայն Ադրբեջանի կառավարությունն առավել դաժան է լրագրողների և բլոգերների վրա հարձակում գործելու հարցում: Այս մասին գրում է «Guardian» պարբերականը:
Պարբերականը հիշեցնում է, որ ադրբեջանցի լրագրող և իրավապաշտպան Էյնուլլա Ֆաթուլլաևը 2007-ին ձերբակալվել էր կառավարությանը քննադատելու համար:
Իրավապաշտպան և բլոգեր Էմին Միլին այս շաբաթ նամակ է ուղղարկել նախագահ Իլհամ Ալիևին, որտեղ վերջինս նշել է, որ «ինտերնետն Ադրբեջանում ազատ չէ»:
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Նելլի Քրոսն իր ելույթի ժամանակ հայտարարել է որ «նման ռեպրեսիվ սահմանափակումները ԶԼՄ-ների հարցում, անընդունելի են: Եվրոպական հանձնաժողովի անդամները, ներառած Ադրբեջանը պետք է հետևեն մի շարք ստանդարտների: Ես ցանկանում են այս հաղորդագրությունը փոխանցել նախագահ Իլհամ Ալիևին»:
«Արդյո՞ք ինտերնետ կառավարման ֆորումը կարող է բարելավվել այստեղ մարդու իրավունքները: ԵՄ-ի օգնությունն և ներդրումը կարող են մի բան անել` հետագայում նույնպես Ալիևի վարչակազմի վրա ճնշում գործադրեն: Թեև պետք է համոզված լինել, որ 2012թ-ը դա վերջին տարին կլինի, որտեղ նմանատիպ միջոցառում կանցկացվի, քանի որ արտահայտման ազատության վերաբերյալ ֆորումը տեղի է ունենում մի երկրում, որտեղ կասկածելի հավատարմություն է ցուցաբերվում հիմնարար իրավունքներին»,-գրում է պարբերականը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները