«Վանոյի` երկրից դուրս գնալու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Լ. Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի միջև»
«Վանոն համաձայն չէ այն ամենի հետ, ինչ այսօր տեղի է ունենում երկրում, ինչ անում է ՀԱԿ-ը` համագործակցելով ԲՀԿ-ի հետ. նա երբեք Քոչարյանին չի ընդունել»,- «Հրապարակ»-ի թղթակցին բողոքել է Վանոյի մտերիմներից մեկը:
Թերթը հիշեցնում է, որ նախկին ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանն արդեն տասներկու տարի Հայաստանում չէ: Նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել, Աղվան Հովսեփյանն անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ մտել էր խորհրդարան, Վանոն ստիպված էր թողնել Հայաստանը: «Վանոն չէր ուզում լքել Հայաստանը»,-շարունակել է Վանոյի մտերիմը: Երկրից դուրս գնալու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Լևոն Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի միջև: Երբ այդ տեղեկությունը Ճուտի` Սուրեն Սիրունյանի և էլի մեկի միջոցով հայտնել էին Վանոյին, նա ահավոր ռեակցիա էր տվել. «Վայ, ես ձեր...»: Խմել էր մի շիշ օղի, մի քանի ժամ անց Ճուտը նրան տարել էր օդանավակայան, ուր էր թռչելու Վանոն` ոչ ոք չգիտեր»: