Զարուհի Փոստանջյանին բռնի ուժո՞վ են ուղարկում Փարիզ ընթրիքի
«Ժողովուրդն» անդրադառնալով «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի առաջարկին` նվազագույն աշխատավարձը ՀՀ-ում բարձրացնել ոչ թե 2500 դրամով, այլ ավելի շատ՝ նախագահի աշխատակազմի թվաքանակի ու ծախսերի հաշվին, նշում է. «Ի պատասխան՝ ՀՀԿ-ականները երեկ մասնավոր զրույցներում խորհուրդ էին տալիս Փոստանջյանին, որ ինքն էլ հրաժարվի ԱԺ միջոցների հաշվին բազմաթիվ արտասահմանյան ուղևորություններից»:
Թերթը գրում է, որ Զարուհի Փոստանջյանը առաջիկայում պետք է մեկնի Փարիզ` ԵԺԿ խմբի աշխատանքային ընթրիքին մասնակցելու, և ավելացնում. «Մնում է ենթադրել, որ ԱԺ ղեկավարությունը, խախտելով Զ. Փոստանջյանի անձեռնմխելիությունը, նրան բռնի ուժով նստեցնում է ինքնաթիռ և ուղարկում գործուղման»: