Ուրուգվայի խորհրդարանի անդամը չի բացառել, որ իր երկիրը կճանաչի ԼՂ Հանրապետությունը
Արցախի նախագահ Բակո Սահակյանի և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի գլխավորած պատվիրակության հանդիպման ավարտից հետո լրագրողների հարցերին են պատասխանել Ուրուգվայ-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար, Ուրուգվայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռուբեն Մարտինես Ուելմոն և Հայաստան-Ուրուգվայ միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:
«Դեռ անցած տարի Որուգվայի խորհրդարանում տեղի ունեցավ գիտական սեմինար, որին մասնակցում էին քաղաքական դեմքեր, այդ թվում եւ պարոն Ուելմոն եւ արտաքին գործերի նախարարը: Նրանք ելույթով հանդես եկան, նշվելով, որ իրենք տեսնում են, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչման գործընթացը կարող է բնականոն ճանապարհ ընկնել: Սա պրոցես է, որ քայլ առ քայլ պիտի ընթանա: Այս այցը և հանդիպումը առաջինն է, որը պիտի շարունակություն ունենա» - նշել է Վահան Հովհաննիսյանը, փոխանցում է «Երկիր մեդիա»-ն:
«Արցախ այցելելը հատուկ համարձակություն չի ներկայացնում, սա ուղղակի մի քայլ է: Մենք բարեկամ ենք հայ ժողովրդի հետ: Մենք պետք է հատուկ շեշտենք այն նշանակությունը, որ ունի ՀՅԴ Հայ դատի գրասենյակը Հայաստանի և Ուրուգվայի բարեկամության գործում»,- ասել է Ռուբեն Մարտինես Ուելմոն:
Ուրուգվայն առաջին երկիրն էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Հարցին, թե հնարավո՞ր է, որ Ուրուգվայը նաև առաջինը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, պարոն Ուելմոն պատասխանել է. - «Անկեղծորեն կարող եմ ասել, որ, որպես տեսական պատասխան` այո: Սակայն սա քաղաքական գործընթաց է, և պետք է քայլ առ քայլ ընթանա: Բոլոր քայլերը պետք է հավաքենք և ներկայացնենք փաստարկներ քաղաքական ուժերին»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին