ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Կրթություն և կարիերա EXPO 2012»-ում ներկայացել է Կարիերայի զարգացման ծրագրով
Բացվել է «Կրթություն և կարիերա EXPO 2012» ցուցահանդեսը, որին ՎիվաՍել-ՄՏՍ-ը մասնակցում է Կարիերայի զարգացման ծրագիրը ներկայացնող տաղավարով:
Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում, ուսանողներին, դասախոսներին, աշակերտներին և առհասարակ` կրթական ոլորտի բարելավմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր են իրականացվում:
Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում ենք, որ ծրագրի քառամյա գոյության ընթացքում, ավելի քան 5000 ուսանողի համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը 64 անգամ հանդես է եկել դասախոսությամբ: Համագործակցության հուշագիր է ստորագրվել ընկերության և շուրջ 37 բարձրագույն կրթական հաստատության միջև, 26 բաց դռների օր է կազմակերպվել Երևանի և մարզերի դպրոցների ավելի քան 450 աշակերտի համար: Ընկերության շենքում անցկացվել է ՎիվաՍել-ՄՏՍ դպրոցի ուսուցողական 6 դասընթաց, ՎիվաՍել-ՄՏՍ-ի համապատասխան բաժիններում աշխատանքային պրակտիկա է անցել ավելի քան 250 ուսանող, Հայաստանի տարբեր բուհերից 200 ուսանող մասնակցել է կրթական ֆոնդ ծրագրին, շուրջ 29 համալսարան համալրվել է ինտերնետ հասանելիությամբ համակարգչային լսարաններով, նոր համակարգիչներով, տպիչներով, ինտերակտիվ գրատախտակներով, լուսարձակներով, փոխանջատիչներով և ժամանակակից այլ տեխնիկայով:
ՎիվաՍել-ՄՏՍ-ն այն սակավաթիվ ընկերություններից է, որտեղ հատուկ կարիքներ ունեցող մարդիկ կարող են լիովին ինքնադրսևորվել և իրացնել իրենց մասնագիտական ներուժն ու հմտությունները: ՎիվաՍել-ՄՏՍ-ում աշխատում է հատուկ կարիքներով 37 աշխատակից:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը Կարիերայի զարգացման ծրագիր է մշակել կոնկրետ նպատակով. օգնել ուսանողությանը` տեսական և գործնական գիտելիքները համադրելու հարցում: Այս կերպ մենք ցանկանում ենք տարիների ընթացքում ընկերության կուտակած գործնական գիտելիքի հսկայական պաշարը փոխանցել Հայաստանի երիտասարդներին, ինչը նրանց կօգնի ինքնադրսևորվել և ապագա կերտել հայրենիքում»,-բացման խոսքում նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Կրթություն և կարիերա EXPO 2012»-ը կանցկացվի նոյեմբերի 14-ից 16-ը` Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում (Մերգելյան ինստիտուտ): Ցուցահանդեսի նպատակը աշակերտությանը և ուսանողությանը ժամանակակից կրթության վերաբերյալ համապարփակ տեղեկություններ տրամադրելն է, կրթօջախ-ձեռնարկություն համագործակցությանը նպաստելը, աշխատաշուկայում առավել մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունների մասին հանրությանը տեղեկացնելը, աշխատանք փնտրողների և գործատուների միջև հանդիպումներ կազմակերպելը, ինչպես նաև կրթական նոր ծրագրերի շուրջ` պետական, մասնավոր և հասարակական կազմակերպություններին համախմբելը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը միջոցառման գլխավոր ինֆորմացիոն աջակիցն է:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին