Ա. Մարտիրոսյան. Առանձնահատուկ իրավիճակ չկա
«Ներքաղաքական զարգացումներն այս փուլում նորմալ եմ գնահատում. կատարվում է այն, ինչ կատարվում է սովորաբար համապետական ընտրություններից առաջ, առանձնահատուկ իրավիճակ չկա»,- ասուլիսում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Խոսելով քաղաքական ուժերի միջև ԲՀԿ նախաձեռնությամբ ընթացող խորհրդատվությունների մասին, որոնց հիմնական թեման է խորհրդարանական կառավարման համակարգին անցնելը, Ա. Մարտիրոսյանն ասաց, այս հարցը իրենք դեռ վաղուց են բարձրացրել ու իրենց համար նորություն չէ, հարցն ընդգրկված է կուսակցության քաղաքական օրակարգում:
«Ժառանգության» փոխնախագահն ասաց, որ ընդհանրապես, նորմալ է գնահատում քաղաքական ուժերի միջև անցկացվող կոնսուլտացիաները, նշեց, որ իրենց կուսակցությունը բաց է և պատրաստ է ցանկացած ուժի հետ նստել խորհրդատվությունների սեղանի շուրջ: «Ցանկացած պարագայում, եթե ինչ-որ մեկի կողմից առաջ է քաշվում մի խնդիր, որը հնարավորություն կտա երկրի առջև ծառացած խնդիրներից մեկը գոնե կես քայլով լուծել, պետք է օգնել»,- ասաց նա:
Ա. Մարտիրոսյանը նաև նշեց, որ եթե իշխանությունը ցանկանում է որևէ խնդիր լուծել, խնդրի բնական լուծման տարբերակը շատ հեշտ գտնվում է: Իսկ դրան հասնելու համար, ըստ նրա, պետք է ակտիվ լինի քաղաքացիական հասարակությունը, քաղաքացիները պետք է պահանջատեր լինեն ու իրենց բողոքը հասցնեն իշխանություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում