Եղեգնաձորում բացվել է հայ և իրանցի արվեստագետների ստեղծագործությունների համատեղ ցուցահանդես
Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում բացվել է հայ և իրանցի արվեստագետների ստեղծագործությունների համատեղ ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված էին գեղանկարներ և ձեռքի աշխատանքներ:
Այս մասին հայտնեցին Վայոց Ձորի մարզպետարանի մամուլի ծառայությունից:
Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին և ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի Խոյի կուսակալ Օլան Օսեյն Ամարին:
Նրանք հաջողություններ են մաղթել ՀՀ Վայոց ձորի մարզի և ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի Խոյի կուսակալության միջև հաստատված բարեկամական հարաբերություններին: