Արշիլ Գորկու կտավը վաճառվել է ռեկորդային գնով
Sotheby's աճուրդային տան նյույորքյան մանսաճյուղում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած աճուրդում ամերիկյան ժամանակակից արվեստի գլուխգործոցների վաճառքը կազմակերպիչներին 375 միլիոն դոլար է բերել, ինչը անգլիական տան պատմության մեջ ամենահաջողվածներից է: Այս մասին հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը` հղում անելով աճուրդային տան մամուլի հաղորդագրությանը:
Աճուրդի ժամանակ ռեկորդային գներ են տրվել մի քանի աշխատանքների համար, այդ թվում նաև Արշիկ Գորկու (Ոստանիկ Ադոյան) «Անհամբերություն» կտավի համար` 6,8 միլիոն դոլար, ինչպես նաև Ջեքսոն Փոլոկի («Համար 4», 40,4 մլն դոլար),Հանս Հոֆմանի («Նիրվանա», 4,6 մլն դոլար) նկարների համար: