Կամրջի փլուզման հետևանքով տուժածը տեղափոխվել է Երևան
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի «Վարդենիս» կայարանից 2 կմ դեպի հյուսիս գտնվող կամրջի փլուզման հետևանքով տուժածներից մեկը Ա. Անտոնյանը «Վարդենիս» ԲԿ-ից տեղափոխվել է Երևանի «Առաջին կլինիկական հիվանդանոց»: Այս մասին հայտնեցին ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնից: Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել մի քանի ժամ առաջ:
Փլուզման հետևանքով 3 մարդ մնացել է երկաթբետոնե կոնստրուկցիաների տակ: ժամը 15.20-ի դրությամբ փրկարաները փլատակներից դուրս են բերել Վարդենիս քաղաքի բնակիչ` Վ. Սարգսյանի և Սևան քաղաքի բնակիչ` Ն. Մարտիրոսյանի դիակները: