
Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովում կլինեն նաև ընդդիմադիրներ. Գործադիրն ընդունել է ՀՅԴ-ի առաջարկը
Կոռուպցիայի դեմ պայքարի մոնիթարինգի հանձնաժողովի 1/3-րդ մասը հատկացվելու է ընդդիմությանը, 1/3-րդը՝ ընդդիմադիր կեցվածք ունեցող հասարակական կազմակերպություններին, 1/3-ը՝ կառավարությանը: Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Ցանկանում եմ տեղյակ պահել, որ այն առաջարկությունները, որոնք դուք հնչեցրել եք, մեզ համար ընդունելի են: Մենք կենտրոնանալու ենք 2-3 գերակա խնդիրների վրա և համաձայն ենք ձեր այն առաջարկության հետ, որ մոնիթորինգի հանձնաժողովում պետք է ներկայացված լինեն ընդդիմության ներկայացուցիչները: Ես ձեզ պաշտոնապես տեղյակ եմ պահում, որ ՀՅԴ-ի առաջարկությունը մեր կողմից ընդունվել է: Համոզված եմ, որ այս առաջարկությունն օգնելու է մեզ հակակոռուպցիոն ծրագիրը դարձնել ավելի արդյունավետ», -հայտարարեց վարչապետ Սարգսյանը: