2013-ի պետական բյուջեն պաշտպանված չէ ատկատներից. «Ժառանգություն»-ը դեմ է ֆինանսական գլխավոր փաստաթղթին
2013-ի պետական բյուջեն պաշտպանված չէ ատկատներից: Այսօր Ազգային ժողովում ներկայացնելով 2013-ի բյուջեի վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցության տեսակետը, հայտարարեց խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը և ասաց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու գլխավոր ֆինանսական փաստաթղթին:
«Մեր պետության մեջ չկա որևէ մեկը, որ կասկածի՝ ատկատները համատարած բնույթ ունեն, ու յուրաքանչյուր ոք նույնիսկ կարող է անուն առ անուն ասել՝ ովքեր են այդ ատկատիստները»,-հավելեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը:
Նա ակնարկելով խորհրդարանական մեծամասնության երիտասարդ պատգամավորներին, ասաց, որ նրանք ընդդիմությանն ուղղված բուռն քննադատություններ են շռայլում և նկատեց. «Այս խորհրդարանում մի հարվածային շերտ կա, որը հիմնականում երիտասարդներից է բաղկացած, բավարար է՝ օրը 10 անգամ շուտասելուկի նման ասի, որ ընդդիմությունը պոպուլիզմով է զբաղվում, դա կնաշանակի, որ պատգամավոր ես»:
Ընդդիմադիր պատգամավորը հիշեց, որ Սերժ Սարգսյանը վերջին շրջանում տարբեր գերատեսչություններում բազմաթիվ չարաշահումներ է հայտնաբերել և հավելեց. «Ուրեմն եթե այդ երիտասարդ պատգամավորների տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա ստացվում է՝ հանրապետութան նախագա՞հն է պոպուլիստ, թե, այնուամենայնիվ, ընդդիմությունն է այս տարիների ընթացքում ճիշտը ասել»:
ՕԵԿ-ը կողմ է 2013-ի բյուջեին, քանի որ այն քաղաքական փաստաթուղթ է
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում