Թեհրանի օդի աղտոտվածության պատճառով տարեկան 4-5 հազար մարդ է մահանում
ԻԻՀ առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ Թեհրանի օդի աղտոտվածության պատճառով տարեկան 4-5 հազար մարդ է մահանում:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ տեղեկացրել է Թեհրանի օդի որակի վերահսկման կազմակերպության նախագահ Յոսեֆ Ռաշիդին:
Թեհրանի համալսարանում օդի աղտոտվածության թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ Յուսեֆ Ռաշիդին նշել է, որ համեմատած նախկին տարիներին, ներկայում ավելի մեծ ուշադրություն է դարձվում օդի որակի ապահովմանը:
Նշենք, որ Իրանի մայրաքաղաք Թեհրանում շուրջ 15 միլիոն մարդ է ապրում: Կառավարությունը քաղաքը բեռնաթափելու նպատակով որոշ պետական հիմնարկներ տեղափոխել է այլ նահանգներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա