Մեսսի. «Հիասթափված եմ Արգենտինայի հավաքականի խաղից»
Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Սաուդյան Արաբիայի հետ ընկերական գոլազուրկ հանդիպումից հետո կիսվել է տպավորություններով: Այս մասին գրում է Goal.com-ը:
«Մեզ չհաջողվեց ցուցադրել մեր ֆուտբոլը: Սա մեր օրը չէր: Հիասթափված եմ Արգենտինայի հավաքականի խաղից, սակայն ուզում եմ նշել, որ ընդհանուր առմամբ տարին հաջողված կարելի է համարել: Մեր ընտրանին կարողացավ հաղթանակներ տոնել մի շարք կարևոր խաղերում:
Բացի այդ, ես գոհ եմ ակումբային խաղից և իմ անձնական ցուցանիշներից»,- նշել է արգենտինացին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում