No Smoking Day. Պայքարենք ծխելու դեմ
Ամեն տարի նոյեմբերի երրորդ հինգշաբթին աշխարհի շատ երկրներում նշվում է որպես Ծխելուց հրաժարվելու միջազգային օր (No Smoking Day): Այն նշվում է 1977թ-ից, հաստատվել է Ամերիկյան օնկոլոգիական խորհրդի կողմից:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, ամբողջ աշխարհում թոքերի քաղցկեղի 90 տոկոսը, խրոնիկական բրոնխիտի 75 տոկոսը և սրտի իշեմիկ հիվանդությունների 25 տոկոսը կապված են ծխելու հետ:
«ՌԻԱ Նովոստին» գրում է, որ Ռուսաստանում, ըստ Առողջապահության նախարարության տվյալների, բնակչության մեկ երրորդը՝ 44 մլն ծխող կա: Տարեկան շուրջ 400 հազար ռուսաստանցի մահանում է ծխելու հետևանքով, իսկ աշխատող ազգաբնակչության թիվը կրճատվում է մեկ միլիոնով: