Orange-ի աջակցությամբ Շիրակի մարզի Ախուրյան և Մայիսյան գյուղերում բացվեցին համակարգչային կենտրոններ
Շիրակի մարզի Ախության և Մայիսյան գյուղերում բացվել են գերարագ ինտերնետով ապահովված համակարգչային արդիական կենտրոններ, որոնք հիմնվել են Orange-ի և «Շեն» բարեգործական կազմակերության համատեղ ջանքերով: Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:
Ախուրյանն այսօր ունի 10,050, իսկ Մայիսյանը` 2,100 բնակիչ: Երկու համակարգչային սրահներն էլ համալրված են 7 համակարգչով, տպիչով, Orange-ի Flybox երթուղիչով և հարմարավետ կահավորանքով, որոնք բնակիչներին հնարավորություն են տալու ոչ միայն կապի մեջ լինել աշխարհի հետ, այլ նաև մասնակցել համակարգչային դասընթացների: Նախագծի համար Orange-ն ընդհանուր առմամբ տրամադրել է 4,700,000 դրամ:
«Ժամանակակից տեխնոլոգիաները զարգանում են անհավատալի արագությամբ, և դրանց կիրառումն ամենօրյա կյանքում ոչ միայն հեշտացնում է մարդկանց կյանքը, կրճատում հեռավորությունները մտերիմների միջև, այլ նաև կարող է խթանել հասարակական, մշակութային, գիտական զարգացումը, ապահովել մարդկանց մշտական տեղեկացվածությունը: Orange-ը հեռահաղորդակցության ընկերություն է, և մեր աշխատանքի նպատակն ու առաքելությունն է հաղորդակցման նորագույն միջոցները հասցնել բոլորին: Որպես պատասխանատու ընկերություն` մենք մեր գործն ենք համարում օգնել օգտվել համակարգչից և ինտերնետից նրանց, ովքեր չեն կարող ունենալ սեփական համակարգիչ տանը»,-ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Orange-ի այս նախաձեռնությունն իրականացվել է հեռավոր և խոցելի համայնքների աջակցության և կայուն զարգացման ռազմավարական ծրագրի շրջանակներում, որի նպատակն է խթանել և աջակցել այդ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը և վերջիններիս հնարավորություն տալ օգտվել բարձր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին