Խորհրդարանի 4 խմբակցություններ դեմ են բյուջե 2013-ի նախագծին
Հայաստանի Ազգային ժողովի 4 խմբակցություններ այսօր հայտարարել են, որ դեմ են քվեարկելու 2013 թվականի բյուջեի նախագծին: Դրանք են ընդդիմադիր ԱԺ «Ժառանգություն», Հ. Յ. Դաշնակցություն, Հայ Ազգային կոնգրես խմբակցությունները և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Բյուջեի նախագծին կողմ քվեարկելու մասին հայտարարեցին ԱԺ «Օրինաց երկիր» և Հանրապետական խմբակցությունները:
Վերոնշյալ չորս խմբակցությունները մեծ քննադատության ենթարկեցին բյուջեի նախագիծը և հայտարարեցին, որ դրանով չի բարձրանալու ժողովրդի կենսամակարդակը, այլ հակառակը` մարդիկ սկսելու են արտագաղթել:
Խմբակցությունների դիրքորոշումներից հետո նախագիծը ներկայացրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա ասաց, որ պատգամավորների կողմից արված 60 առաջարկություն ընդունելի է կառավարության համար:
Հարակից նյութեր
Ինչպե՞ս կարելի է այսպես թեթևամտորեն վերաբերվել բյուջեին. ՀԱԿ-ը դեմ է 2013-ի բյուջեին
2013-ի բյուջեն սողալու բյուջե է. «Բարգավաճ Հայաստանը» դեմ կքվեարկի բյուջեի նախագծին
2013-ի պետական բյուջեն պաշտպանված չէ ատկատներից. «Ժառանգություն»-ը դեմ է ֆինանսական գլխավոր փաստաթղթին
ՕԵԿ-ը կողմ է 2013-ի բյուջեին, քանի որ այն քաղաքական փաստաթուղթ է
Տ.Սարգսյան. Ընդդիմությունը պետք է քննադատի, իսկ մենք զերծ մնանք նույն սրությունից