Պլասիդո Դոմինգոն դառնալու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան
Հայտնի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյին տրվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչում: Այս մասին գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը` հղում անելով կազմակերպությանը: Այդ առիթով տոնական արարողությունը կայանալու է նոյեմբերի 21-ին Փարիզում:
Երգիչը հայտնի է ոչ միայն իր ձայնով, այլ նաև ծավալած բարեգործական գործունեությամբ: Դոմինգոյի բեմական գործունեություը սկսել է 1959 թվականից: Կեսդարյան կարիերայի ընթացքում նա կատարել է մոտ 130 պարտիաներ: Երկու ամսից կլրանա երգչի 72 ամյակը, բայց նա չի էլ մտածում բեմը թողնելու մասին: Միայն այս տարվա ընթացքում նա արդեն տվել է մի քանի տասնյակ համերգներ` և որպես երգիչ, և որպես դիրիժոր:
Հիշեցնենք, որ երգիչը 2010 թվականի դեկտեմբերին երգել է նաև հայ հանդիսատեսի համար` «Երևանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում այցելելով Հայաստան:
Նշենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսապանի տիտողին են արժանացել գիտության, մշակույթի, հասարակական կյանքի տարբեր ոլորտների 40 ներկայացուցիչ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները