Պրանդելլի. «Այս խաղում փորձարկումներ էի կատարում»
Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին Ֆրանսիայի հավաքականի հետ (1:2) ընկերական խաղից հետո նշել է, որ արդյունքն արդարացի չէր և որ իր սաներն արժանի էին նվազագույնը ոչ ոքիի: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն:
«Մենք արժանի չէինք պարտության: Չեմ թաքցնում, որ այս խաղում ես փորձարկումներ էի կատարում, և շարունակելու եմ այսպես գործել նաև հետագայում: Մենք պետք է նախապատրաստվենք աշխարհի 2014 թ. առաջնությանը` հենց նմանատիպ խաղերի օգնությամբ: Սա առաջին դիմակայությունն էր, որտեղ ես փորձարկեցի 4-3-3 տակտիկան:
Ընդհանուր առմամբ, տարին կգնահատեմ դրական: Կշարունակենք զարգանալ ու առաջ գնալ»,- նշել է Պրանդելլին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում