ԱԺ հանձնաժողովներում փոխնախագահների փոփոխություն է սպասվում
«168 ժամը» գրում է, որ հնարավոր է` «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը դառնա ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ` փոխարինելով ՀՀԿ-ական Տաճատ Վարդապետյանին: Վերջինս էլ կարող է դառնալ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ` փոխարինելով ֆորմալ առումով «Ժառանգության» անդամ Ալեքսանդր Արզումանյանին:
«Ժառանգությունը» և ԱԺ ղեկավարությունն այս հարցերի շուրջ համաձայնության են եկել, ինչը թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել է նաև Զարուհի Փոստանջյանը: Բայց ծրագրի իրականացմանը կարող է խոչընդոտել Ալեքսանդր Արզումանյանը: