Ստամբուլի հայերը օգնության ձեռք են մեկնում սիրիահայերին
Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի տեղեկացմամբ` Սիրիայում ընթացող բախումների հետևանքով ծանր կացության մեջ հայտնված սիրահայերի խնդիրները անտարբեր չեն թողել նաև ստամբուլահայերին : Ըստ պարբերականի` մի խումբ ստամբուլահայեր հանդես են եկել` Սիրիայից Հայաստան գաղթած հայերին օգնելու նախաձեռնությամբ:
Նախաձեռնության կազմակերպիչներից մեկը` Քենան Յենիջեն, կոչ է արել ստամբուլահայերին տաք հագուստ ուղարկել Հայաստանում գտնվող սիրիահայերին.
«Հայաստանում ձմեռը սկսվում է և օդի ջերմաստիճանը շատ ցածր է: Սիրիայի դեպքերից մազապուրծ եղած հայերը չեն հասցրել իրենց հետ տաք հագուստ վերցնել: Մենք այս մարդկանց համար տաք հագուստ կհավաքագրենք ու կուղարկենք Հայաստան»,-ասել է նա: