Թուրք դեսպան. Ծնողները չպետք է հորդորեն իրենց երեխաներին `լքել ցեղասպանության մասին դասը
Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջողլուն հանդես է եկել թուրք համայնքին ուղղված կոչով` ադրադառնալով Ֆրանսիայի Լիոն քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկում ծագած սակնադալին, երբ պատմության դասաժամին թուրք աշակերտը, իմանալով որ ուսուցանվող դասը Հայոց ցեղասպանության մասին է, լքել է դասասենյակը: Այս մասին հայտնում է թուրքական «Ջիհան» (Cihan) լրատվական գործակալությունը:
«Այս խնդիրը չպետք է երեխաների ուսերին դնել: Ծնողները չպետք է հորդորեն, որ իրենց երեխաները լքեն դասը: Նրանք պետք է խոսեն մեր և դպրոցի ղեկավարության հետ: Հակազդեցության հարցում պետք է շատ ուշադիր լինենք:
Նա նաև նշել, որ այն շրջաններում, որտեղ թուրքական համայնքը ուժեղ է, նմանատիպ «խնդիրներ» չեն առաջանում և կոչ է արել Ֆրանսիայի բոլոր շրջաններում գործող թուրքական կազմակերպություններին իրենց տեղյակ պահել, թե որ դպրոցում են նմանատիպ հարցեր ծագում:
Դեսպանը նշել է նաև, որ այս հարցի առնչությամբ իրենք Ֆրանսիայի կրթության և արտաքին գործերի նախարարությանը բողոքի նոտա են հղել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ֆրանսիայի Լիոն քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկում սկանդալ էր ծագել: Պատմության դասաժամին 14-ամյա թուրք աշակերտ Բուրաք Դողանսոյը լքել է դասասենյակը, երբ իմացել է, որ ուսուցանվող դասը Հայոց ցեղասպանության մասին է լինելու:
Անտեսելով պատմության ուսուցչի բոլոր հորդորները` թուրք աշակերտը դուրս է եկել դասասենյակից: Դպրոցի տնօրինությունից զանգահարել են Բուրաք Դողանսոյի ծնողներին` տեղեկացնելու իրենց որդու կարգազանց վարքի մասին: Բայց ի զարմանս դպրոցի ղեկավարության` աշակերտի ծնողները հայտնել են, որ իրենք են կարգադրել իրենց որդուն բաց թողնել պատմության դասաժամը, եթե թեման լինի Հայոց ցեղասպանությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում