Հասարակություն 19:35 16/11/2012

Ա. Աշոտյան. «Մենք հավակնում ենք լուրջ արժեհամակարգային բեկումների»

 ՀՀ Ազգային ժողովում այսօր կազմակերպվել են «Հանրակրթական բարեփոխումները` բոլորի համար կրթությունն ապահովելու համատեքստում» խորհրդարանական լսումներ, որին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, կրթության ոլորտի, ինչպես նաև տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայությունից, լսումների ընթացքում քննարկվել են «Կրթության մասին»  և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը:

 Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Դավթյանը, ով, մասնավորապես, նշել է, որ համընդհանուր ներառականության սկզբունքն ամրագրված է Հայաստանի ստանձնած մի շարք միջազգային պարտավորություններում, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին և այլ հռչակագրերում:

 «2011-15 թթ. Կրթության զարգացման ծրագրում ևս ամրագրված է համընդհանուր ներառականության սկզբունքը, որին մեծամասամբ միտված են այս օրենսդրական փոփոխությունները: Հանրակրթության մասին չափորոշիչն արդեն սահմանում է, որ կրթական ծրագրերի յուրացման պահանջը պետությունը վերցրել է իր վրա»,-նշել Ա. Դավթյանը:

 
Հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով շնորհակալություն է հայտնել ԱԺ համապատասխան հանձնաժողովին` օրինագծերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ անցկացնելու համար:

«Համոզված եմ, որ օրինագծի փաթեթը մինչև երկրորդ ընթերցում անցնելու է բուռն քննարկումների շրջան. սակայն այսօր ցանկանում եմ ընդգծել այն արժեհամակարգը, որի վրա խարսխված է այս օրինագիծը: Մեր մոտեցումներն այս խնդրում շատ պարզ են` վերոնշյալ օրինագծում ներառված է ոչ միայն կրթական համակարգի, այլև մարդկային արժեքների ողջ համակազմը:

 Նշեմ մի քանի թեզիս, որոնց վրա խարսխված է օրինագիծը, առաջին` ՀՀ բոլոր երեխաները մերն են` անկախ իրենց ֆիզիկական զարգացվածության աստիճանից կամ այս կամ այն առողջական խնդիրներից:

Երկրորդ` մենք բոլոր երեխաների առջև ունենք հավասար պարտավորություններ. մենք պարտավոր ենք ապահովել երեխաների մանկությունն իր ամբողջ համակազմով` այդ թվում կրթության ոլորտում նրան տալով հնարավորություն:

 Երրորդ` ոչ թե երեխան պետք է մեզ հարմարվի, այլ մենք պետք է  հարմարվենք երեխային. յուրաքանչյուր երեխայի պետք է փորձենք մատուցել իր համար մատչելի և պահանջված` այդ թվում կրթական ծառայություն:

 Եվ չորրորդ` Հայաստանում կրթության համակարգը դառնում է առաջատարը` հանրային կարծրատիպերի բեկման և նոր հասարակություն ձևավորման գործում: Իրականում, ներառականությունը պետք է ընկալել շատ ավելի լայն հարթության և արժեհամակարգի մեջ, քան լոկ կրթական ծառայություններով նման երեխաներին տեղ տալու օրինագիծ: Կրթության ոլորտը հավակնում է դառնալ այն «լոկոմոտիվը», որով պետք է բացվեն մինչ այժմ փակ հաղորդակցման, հոգեբանական, արժեհամակարգային ուղիները, որպեսզի մեր հասարակությունը, իր բոլոր անդամներին ներառելու և կողքին տեսնելու ցանկությունից զատ, նաև իր կողքինին աջակցելու պատրաստակամություն դրսևորի: Այսինքն, այս օրինագծով մենք հավակնում ենք լուրջ արժեհամակարգային բեկումների», - ասել է Ա. Աշոտյանը:

Նրա խոսքով` ներառականության սկզբունքի կիրառման տեսակետից Հայաստանն առաջատար դիրքերում է ոչ միայն հետխորհրդային տարածքում, այլ մի շարք արևելաեվրոպական երկրների համեմատությամբ:

«Սա մեր գործընկեր միջազգային կազմակերպություններիի գնահատականն է, որ իրականում Հայա ստանում կատարվել է հսկայական աշխատանք: Ավելին, համոզված եմ, որ ներառականության սկզբունքը պետք է տարածվի նաև կրթական համակարգի այլ հատվածների, մասնավորապես, մասնագիտական կրթության վրա: Այս համատեքստում տեղեկացնեմ, որ նախարարությունն իր միջազգային գործընկերներին է ներկայացրել նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում նախատեսվող երկու փորձնական նախագիծ` ներառականության սկզբունքով առաջնորդվել նաև մասնագիտական կրթության համակարգում

: Նաև բուհերում որոշակի խնդիրներ ունեցող երիտասարդների համար անհրաժեշտ ինտեգրված միջավայրի ս տեղծման նպատակով արդեն հաջորդ տարի մասնաշենքային միջին ծանրաբեռնվածությամբ երկու բուհերում կսկսենք նման միջավայրի ստեղծման աշխատանքները, որոնց օրինակով և համապատասխան ժամանակացույցով էլ բոլոր բուհերին կխնդրենք իրենց արտաբյուջեի հաշվին հետևել այդ օրինակին: Բացելով դռները մեր բոլոր երիտասարդների և երեխաների առջև` պետությունը պետք է կրի նաև ֆինանսական պատասխանատվություն:

 Մենք բավական արժանահավատ ենք համարում այն ժամկետները, որոնք արձանագրված են օրինագծում. ցանկությունները կյանքի կոչելու համար պետք է մի օր սկսել աշխատել: Իհարկե, բ ոլոր խնդիրները միանգամից չեն լուծվի. օրինագիծն ընդունելուց հետո համալիր գործողությունների ծրագիր է պահանջվում, որը չի վերաբերում միայն կրթօջախներում համապատասխան միջավայրի ստեղծմանը, այլ ավելի բարդ և ժամանակ պահանջող, հոգեբանական բնույթի երկուստեք դրսևորվող խնդիր է:

Առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողները դեռևս ունեն այն մտավախությունը, թե արդյոք իրենց երեխաները կարող են ամբողջությամբ ինտեգրվել սովորական դպրոցներում, իսկ առողջ երեխաների ծնողների մոտ էլ առկա է այն կաղապարված մոտեցումը, որ իրենց երեխայի կողքին պետք է չսովորեն որոշակի խնդիրներ ունեցող երեխաները:

Այո, խնդիրներ կան, բայց Տավուշի մարզում իրականացված փորձնական ծրագիրը, իր բոլոր դժվարություններով հանդերձ, ապացուցել է իր կենսունակությունը` որպես մոդել, այսինքն, ճիշտ մոտեցման դեպքում հասարկությունն ինքը կարող է լծվել այդ քաղաքականության իրականացման գործին: Ավելին, Տավուշի մարզի փորձը ցույց տվեց, որ այս մոդելը նաև ֆինանսական տեսակետից է շահութաբեր:

 Այս խնդրում մենք երկու մոտեցում ունենք` կամ անել այն, ինչ անում ենք, այսինքն, փոքր կապիտալ ծախսել, բայց մեծ օպերացիոն ծախսեր, երբ հատուկ դպրոցում երեխայի վրա ծախսվող գումարը մոտ 4 անգամ ավելի մեծ է, քան ներառականում, կամ էլ անել մեծ ներդրումներ, հետո անցնել ավելի ցածր մակարդակի օպերացիոն ծախսերի», - ասել է  նախարարը:

 Ա.Աշոտյանի խոսքով` վերոնշյալ օրինագծով բարձրացվում են նաև այլ կարևոր խնդիրներ, մասնավորապես, մանկավարժների ստաժի համապատասխան բնորոշման, մանկավարժ մասնագետի բնորոշման հստակեցման, մասնավոր դպրոցների  համապատասխան գիտելիքներով զինված տնօրեն ունենալու խնդիրներն օրենսդրորեն լուծելու, ինչպես նաև տարրական դասարանների բոլոր դասագրքերը անվճար լինելուն վերաբերող հարցեր:

«Կրթության ոլորտում դժվար է համընդհանուր համաձայնության գալ, բայց որ վերջնական որոշում կայացնելուց առաջ մենք պետք է հաշվի առնենք մեր շահառուների մեծ զանգվածի կարծիքը, սա ակնհայտ է: Եվ սևակյան այն արտահայտությունը, որ ոսկե միջինը որպես կանոն կանաչում է, բայց պտուղ չի տալիս, մեզ մղում է գալ այնպիսի համաձայնության, որը ոչ միայն կանաչի, այլ նաև շոշոփելի արդյունքների մեզ բերի», -նշել է նախարար Աշոտյանը: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:50
ԲԴԽ որոշմամբ՝ դատավոր Նարեկ Բադալյանին հայտարարվել է խիստ նկատողություն
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բադալյանի նկատմամբ հայտարարվեց խիստ նկատողություն։ ԲԴԽ-ն բավարարեց դատավոր Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
11:06
Հունվարին մարդիկ պետք է տեսնեին լավ որակ, ի՞նչ են տեսնում՝ փոխարինված գծերում ժամերով ավտոբուս են սպասում. Տիգրան Ավինյան
«Անցած  շաբաթվա ընթացքում 76 երթուղիներում փաստացի սպասարկել է ընդհանուր թվով 3205 շարժակազմ, նախատեսված 4541-ի փոխարեն, 1336-ով...
Աղբյուր` Panorama.am
11:01
Պապյան. Ցուկերբերգի հայտարարությունից հետո Ֆեյսբուքը կդառնա X-ը, որտեղ շատ են այլատյացությունը, բռնության կոչերը
«Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հայտարարությունից հետո փոփոխությունների մասին խոսելիս ուղղակի պետք է նայել, թե ինչ տեսք ունի այսօր...
Աղբյուր` Panorama.am
11:00
Շարմազանով. Ալիևի ասած «ֆшշիuտական Հայաստանը» ու Նիկոլի ասած «պատմական Հայաստանը» նույն բանն են
«Նրա հիվանդ ամբիցիաները սահմաններ չեն ճանաչում»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դատական գործով հերթական նիստից առաջ լրագրողներին...
Աղբյուր` Panorama.am
10:42
Զախարովան արձագանքել է Քեոսայանի կոմայի մասին ուկրաինական մամուլի հրապարակումներին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի ալիքում պատասխանել է ուկրաինական լրատվամիջոցների այն հաղորդագրություններին, որոնք,...
Աղբյուր` Panorama.am
10:32
Անչելոտին նշել է «Ռեալի»` «Բարսելոնայից» կրած ջախջախիչ պարտության պատճառները
Նախօրեին կայացել է Իսպանիայի Սուպերգավաթի՝ «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը, որն ավարտվել է Հանսի Ֆլիկի թիմի՝...
Աղբյուր` Panorama.am
09:51
Փաշինյանն ուզում է՝ մեր հանրությունը անբարnյականությnւնը ճանաչի որպես բարոյականություն, դավաճանnւթյnւնը՝ հայրենասիրություն. Ժաննա Ալեքսանյան
«Միջազգային դատարաններում հայցերից հրաժարվելու, Մինսկի խումբը լուծարելու առաջարկն ընդունելուց հետո Նիկոլ Փաշինյանի մոտ արդարության և...
Աղբյուր` Panorama.am
09:43
Ավելի վատ բան ասեմ՝ այս առաջարկը կխմբագրվի և տակը կմնա միայն ՀՀ սպառազինության քվոտավորումը, սահմանափակումն ու վերահսկումը
«Երբ իշխող ուժի ղեկավարն Ադրբեջանի` ՀՀ-ին ներկայացվող ապառազմականացման պահանջին ի պատասխան, հայտարարում է սպառազինությունների փոխադարձ...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հունվարի 13-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են, եվրոյինը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 13-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393.05 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Շիրակի մարզում և Թալինի տարածաշրջանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
09:10
Խոշոր վթար Երևանում, կան հոսպիտալացվածներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 13-ին, ժամը 04:22-ինահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ:...
Աղբյուր` Panorama.am
09:05
Հունվարի 13-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:11
Քրիստոսի Անվանակոչության տոն
Փրկչի անվանակոչության տոնին հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ։
Աղբյուր` Panorama.am
22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}