«Ժառանգությունը» 74 առաջարկություն է ներկայացրել կառավարությանը
2013-ի բյուջեն պաշտպանված չէ կոռուպցիայից, յուրացումներից, «ատկատներից»: Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում շարունակելով բյուջեի թեման հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նրա խոսքով, Հայաստանում ստվերային տնտեսությունը որոշ գնահատականներով հասնում է 60 տոկոսին, իսկ գործող իշխանությունը քաղաքական կամք չունի, որ գոնե կրճատի ստվերային տնտեսությունը:
«Մեր գնահատմամբ, կառավարությունը հաշվի չի առել ընթացիկ տարվա թերությունները, և այս բյուջեն պաշտպանված չէ յուրացումներից: Մեր խմբակցությունը այս բյուջեին դեմ է քվեարկելու», -հայտարարեց Հակոբյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ 74 կետից բաղկացած առաջարկների փաթեթ են իրենք ներկայացրել, որոնք, իհարկե, «Ժառանգությունը» ցանկանում է, որ կառավարությունն ընդունի:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա