Իրանի ԱԳՆ. Իսրայելը ոչնչացման ճանապարհին է
Իսրայելը ոչնչացման ճանապարհին է: Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել է ԻԻՀ ԱԳ Աֆրիկայի և արաբական երկրների հարցերով փոխնախարար Ամիր Հոսեյն Աբդոլլահիանը:
Իրանի ԱԳ փոխնախարարը, անդրադառնալով իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը, մասնավորապես նշել է. «Թել Ավիվը սխալ ճանապարհ ընտրեց՝ հարձակվելով Գազայի վրա: Իսրայելը ոչնչացման ճանապարհին է. Պաղեստինի պատասխանը ջախջախիչ կլինի»:
Հիշեցնենք, որ նախօրեին Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Ռամին Մեհմանփարաստը, դատապարտելով Իսրայելի կողմից Գազայի հատվածը ռմբակոծելու փաստը, Չմիավորման շարժման անդամ երկրներին կոչ էր արել ընդհատել Իսրայելի հետ ունեցած բոլոր տեսակի հարաբերությունները:
Նշենք, որ այսօր ուրբաթօրյա աղոթքից հետո Իրանի ողջ տարածքում տեղի են ունեցել բողոքի ցույցեր, որի ընթացքում ցուցարարները դատապարտել են Իսրայելի կողմից Գազայի հատվածի վրա կատարված հարձակումը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում