«Փյունիկի» բժիշկը հերքում է ծեծի մասին լուրերը
«Ժողովուրդն» անդրադարձել է այն տեղեկությանը, թե ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի բժիշկ Վարդան Հովասափյանին ծեծի է ենթարկել: Թերթի հետ զրույցում Վարդան Հովասափյանը նշել է, որ իրեն իսկապես հեռացրել են աշխատանքից, քանի որ «մի փոքր խմիչք էինք օգտագործել»։
Ինչ վերաբերում է ծեծին, ապա նշել է. «Հայրապետյանը հանդիպել է բոլորիս հետ, զրուցել և ճանապարհ է դրել, ուրիշ ոչ մի բան չի եղել»։
Հարցին, թե ինչու որևէ մեկի հետ կապի դուրս չի գալիս, Վ. Հովասափյանը պատասխանել է. «Ուղղակի հիմա իմ տրամադրությունն ընկճված է, որ իմ աշխատանքն եմ կորցրել և դա այն բնագավառն էր, որը սիրում էի և աշխատում էի»: