Անտոնիո Կասանո. «Կոնտեն չէ, որ պետք է ինձ բարոյականության դաս տա»
Անտոնիո Կասանոն շարունակում է պահպանել այնպիսի ֆուտբոլիստի համարումը, ով ցանկացած պահի կարող է հայտնվել հերթական սկանդալի մեջ: Այս անգամ նրանից սուր արտահայտություններ է ստացել «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն: Հանուն արդարության պետք է նշել, որ Կոնտեն առաջինն է սկսել` ֆանատների հետ շփումներում Կասանոյին անվանելով շատախոս:
«Կոնտեն ինձ շատախո՞ս է անվանել: Դե ինչ, ինձ էլ չեն որակազրկել պայմանավորված հանդիպումներին մասնակցելու համար: Ես շատ եմ հիմարություններ արել, որոնց պատճառով եմ միայն որակազրկվել: Եթե Կոնտեն է սկսում խոսել բարոյականության մասին, ներեցեք ինձ…»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա