«Նուբարաշեն»-ում դատապարտյալը սպառնում է ինքնախեղման դիմել
Քիչ առաջ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 116 թեժ գիծ զանգահարած և չներկայացած անձը հայտնել է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալներից մեկը կարել է բերանը և պատրաստվում է ինքնախեղման դիմել օրգանները հանելու միջոցով, տեղեկանում ենք Պաշտպանի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից:
Ըստ նույն աղբյուրի, պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները մեկնել են «Նուբարաշեն» ՔԿՀ: ԱՆ ՔԿՀ լրատվական ծառայությունից Panorama.am-ին տեղեկացրին, որ իրենք կճշտեն և ավելի ուշ կտեղեկացնեն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում