«Մեր համարը». Հեռախոսակապ ՎիվաՍել-ՄՏՍ-ից` տան ու գրասենյակի համար
Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Մեր համարը» փաթեթի շնորհիվ բջջային կապի ծառայություններից կարելի է օգտվել նաև ստացիոնար հեռախոսից: Ընկերության մամուլի ծառայությունից մանրամասնում են, որ այն հարմար լուծում է ինչպես տան, այնպես էլ փոքր գրասենյակների հեռախոսակապն ապահովելու համար:
Փաթեթը ներառում է համանուն հետվճարային սակագնային պլանը և հատուկ Etros ստացիոնար հեռախոսը` նախատեսված ոչ միայն զանգերի, այլ նաև SMS հաղորդագրությունների համար: Հեռախոսն ապահովում է քաղաքային և բջջային ցանցերի զուգահեռ օգտագործում և թույլ է տալիս պահպանել հեռախոսահամարը նոր բնակարան կամ գրասենյակ տեղափոխվելիս, ինչպես նաև ուղարկել և ստանալ SMS-ներ ստացիոնար հեռախոսով` չհրաժարվելով նախկին քաղաքային համարից: «Մեր համարը» փաթեթին կարելի է բաժանորդագրվել նվազագույնը 2 տարով:
Ընդամենը 2000 դրամ ամսավճարի դիմաց կարելի է ստանալ.
• ստացիոնար հեռախոս Etros
• ամսական 300 րոպե ներցանցային խոսելաժամանակ
• ամսական 30 րոպե խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ ցանցեր
• ամսական 30 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր
Իսկ ամսվա ընթացքում նշվածից ավելին օգտագործելու դեպքում ծառայությունների վճարը գանձվում է ըստ սահմանված սակագների:
Տեղական զանգեր
|
դրամ/րոպե
|
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց
|
15
|
Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր
|
30
|
Դեպի ՀՀ քաղաքային ցանցեր
|
25
|
Դեպի 374 97 բջջային ցանց
|
39
|
Դեպի 374 47 քաղաքային ցանց
|
39
|
SMS
|
դրամ/SMS
|
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց
|
5
|
Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր
|
10
|
Այլ ուղղություններով
|
2
|