«ՀՀ նախագահի գլխավորությամբ բոլոր բարեփոխումները տվել են իրենց դրական պտուղները»
Հայաստանը գնում է քաղաքացիական հասարակության կառուցման ճանապարհով, այդ ուղղությամբ վերջին տարիներին լուրջ քայլեր են կատարվել: Այս մասին, ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբի անդամների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Այդ մասին է հայտարարել նաև ընդդիմությունը: Բոլոր որոշումներն ընդունելուց առաջ նախ քննարկում ենք հասարակական կազմակերպությունների հետ: Կառավարության բոլոր քայլերը բաց են և թափանցիկ, ցանակացած մարդ կարող է օն-լայն ռեժիմով հետևել գործադիրի բոլոր քայլերին, այդ թվում բյուջետային ծախսերին: Բոլոր բարեփոխումները, որոնք իրականացվել են ՀՀ նախագահի գլխավորությամբ, տվել են իրենց դրական պտուղները»,- ասել է վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում