Թուրք լուսանկարիչ. «Հայերը չեն սխալվում, երբ կարծում են, թե Թուրքիայում իրենց դեռ չեն սիրում»
Թուրք լուսանկարիչ Ալի Սալթանը Արաքս գետի երկու ափերին` հայկական և թուրքական կողմերում գտնվող գյուղերին նվիրված ֆոտոշարք է պատրաստել: «Գետի մյուս ափը» խորագիրը կրող ֆոտոշարքը ներկայումս ցուցադրվում է Անկարայում:
Թուրք նկարիչը իր ֆոտոշարքում Բագարան և Հալըքըշլը գյուղերի տարբերություններն ու ընդհանրություններն է արտացոլել:
Թուրքական «Էվրենսել»(Evrensel) պարբերականին տված հարցազրույցում թուրք լուսանկարիչը նշելով, որ այս ցուցահանդեսը 2 տարի տևած աշխատանքների արդյունք է, կիսվել է Հայաստանից ստացած իր տպավորություններով.
«Երկու ժողովուրդների մշակույթները իրար շատ մոտ են: Անընդհատ ինքս ինձ «ինչու՞» հարցն եմ տալիս: Դու կարող ես տեսնել թե ինչպես սահման հանդիսացող գետի վրայով թռչունները մի կողմից մյուս կողմ են անցնում և հասկանում ես, որ դու չես կարող անցնել ու դա քեզ շատ է վրդովեցնում: Դինքի սպանությունը հայկական կողմում մեծ տագնապ առաջացրեց: Երբ գնում ենք Հայաստան, մեզ հարցնում են «Ինչու՞ սպանեցիք Հրանտին»: Այս միջադեպի պատճառով հայերը կարծում են, թե Թուրքիայում իրենց դեռ չեն սիրում և, ճիշտն ասած, նրանք այնքան էլ չեն սխալվում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա