Ռոնալդուն կարոտում է «Մանչեսթեր Յունայթեդին» և Ֆերգյուսոնին
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ շատ է կարոտում իր նախկին թիմին` «Մանչեսթեր Յունայթեդին», ինչպես նաև գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնին:
«Ես մինչև հիմա շփվում եմ Ալեքս Ֆերգյուսոնի հետ և շատ եմ կարոտում նրան ու «Մանչեսթեր Յունայթեդին»: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ կարծես Անգլիայում եմ թողել իմ ընտանիքը: 6 տարի հանդես եմ եկել Մանչեսթերում, և մենք դարձել էինք մի մեծ ընտանիք:
Նախկինի պես լավ հարաբերություններ եմ պահպանում ինչպես Ֆերգյուսոնի, այնպես էլ Ֆերդինանդի, Էվրայի և մյուս ֆուտբոլիստների հետ: Ես Ֆերգյուսոնին շատ եմ կարոտում, քանի որ նա մշտապես լավ տրամադրություն էր ունենում, և կարողանում էր իր դրական էմոցիաները փոխանցել ֆուտբոլիստներին»,- նշել է 27-ամյա կիսապաշտպանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա