ԵՊՀ ռեկտորի օգնական. Ուսանողները պահանջկոտ չեն ուսման նկատմամբ
Ավելի լավ սովորել, ուժեղացնել ինտելեկտը և փոխել վերաբերմունքը ուսման գործընթացի նկատմամբ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ուսանողությանը նման կոչով դիմեց ԵՊՀ ռեկտորի օգնական, «ԵՊՀ երիտասարդ համալսարանականների միավուրում» ՀԿ նախագահ Գևորգ Մելքոնյանը : Ըստ նրա, ուսանողները պահանջկոտ չեն ուսման նկատմամբ, չեն պահանջում դասախոներից իրենց տրամադրել ավելի շատ գիտելիքներ:
Նշենք, որ այսօր Ուսանողների միջազզային օրն է:
Նա խոսեց նաև ուսանողության առջև ծառացած խնդիրների մասին: «Հայ ուսանողությունը ունի սոցիալական խնդիրներ, որոնք բազմազան են»,- ասաց Գ. Մելքոնյանը: Որպես հիմնական խնդիրը նա համարում է ուսման վարձերը, քանի որ ոչ բոլոր ընտանիքներն են կարողանում ապահովել այդ վարձերի վճարումը:
Նա նշեց, որ ՀՀ նախագահի հանձնարարականով կառավարությունը 2013թ. ԲՈՒՀ-րում սովորող սոցիալապես անապահով ուսանողների վարձերի հարցը լուծելու է, վճարելու է այդ վարձը: Նա ընդգծեց, որ դա շատ դրական քայլ է. «Հայաստանի նորագույն պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ նախագահի հանձնարարականով լուծվում են սոցիալապես անապահով ուսանողների վարձերի վճարման և սոցիալական բեռի թեթևացման խնդիրները:
Որպես խնդիր բանախոսը նշեց նաև ուսումն ավարտելուց հետո աշխատանք գտնելը, քանի որ աշխատատեղերը բացակայում են:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում