Քաղաքագետ. Թուրքիայում կազմակերպված ցույցերը ձևական բնույթ են կրում
Թուրքիայում կազմակերպող հակաամերիկյան, հակաիսլամական ցույցերը ձևական բնույթ են կրում, ղեկավարվում են վերևներից: Ասուլիսում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանը:
Նրա խոսքով, Թուրքիայում կրոնական գիտակցությունն այդքան բարձր չէ, ի տարբերություն ազգային գիտակցության, որպեսզի ամերիկացիների կողմից նկարահանած ֆիլմը («Մուսուլմանների անմեղությունը») կամ Ղուրանի այրումը բողոքի ալիք բարձրացնի:
Քաղաքագետը նշեց, որ այդ ցույցերով թուրքերը փորձում են ցույց տալ, որ իրենք արաբների պաշտպաններն են:
Թուրքագետ Գայանե Չոբանյանն էլ համաձայնվեց, որ այդ ցույցերը կազմակերպված բնույթ ունեն, թեև որոշակի լարվածություն են առաջացրել Թուրքիայի ներքաղաքական կյանքում: Նա նշեց, որ թեև ներքաղաքական կյանքում դժգոհություններ կան ԱՄՆ-ից, բայց պետական մակարդակով ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները շարունակում են մնալ բարձր մակարդակի վրա:
Ըստ թուրքագետի, շատերը կարծում էին, որ հակաամերիկյան շարժումները Թուրքիայում կարող են հանգեցնել թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացմանը, բայց այդպիսի բան տեղի չունեցավ, քանի որ Թուրքիան կարևոր երկիր է ԱՄՆ-ի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան