Մշակույթ 12:00 17/11/2012

Իմ կուսակցությունը երգն ա. Ձախ Հարութը՝ Հայաստանում հաստատվելու մտադրության, Րաֆֆիի հետ ընկերության և երկրի վիճակի մասին (ֆոտո)

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում երեկ երեկոյան լեփ-լեցուն դահլիճում 2 ժամից ավելի տևած երգուպարից հետո հայ հայտնի երգիչ Հարութ Փամբուկչյանը, նույն ինքը, Ձախ Հարութը պատասխանեց Panorama.am-ի հարցերին: Նկատենք, որ համերգի ընթացքում նա պարբերաբար իջնում էր, շփվում-պարում հանդիսատեսի հետ: Մի անգամ էլ էդպես ողջունելով տրիբունաներում նստած երկրպագուներին, մոտեցավ այն հատվածին, որտեղ նստած էին համերգի կազմակերպիչներ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, բացականչեց. «Ջա՜ն, իշխանություն ջան»:

-Երկու ժամից ավելի բեմում երգում էիք, ակտիվ պարում, հոգնեցի՞ք:
-Ինչպես կարելի է հոգնել այսպիսի ժողովրդի առաջ: Ես իմ հոգնությունս չեմ զգում, ես երբ իմ ժողովրդի կողմից հետադարձ էներգիան զգում եմ, չեմ հոգնում: Հակառակը ամեն կեպ ուրախանում էի, նոր լիցք էի ստանում ժողովրդից:

-«Երևանի գիշերներում»-ը երգելիս հուզվեցիք...
-Էդ իմ թույլ կողմն է (նորից հուզվում է-հեղ.): Այդ երգը երգելիս միշտ էլ հուզվել եմ, որովհետև սա իմ երազների քաղաքն ա, ես ստեղ մարդացել եմ, ստեղ եմ ուսում առել, ստեղ եմ կրթվել, ապրել եմ ես էստեղ ու ամեն մի քարը անգիր գիտեմ ես, դրա համար այդ երգի կողքով անտարբեր, հենց էնպես անցնել չեմ կարող:

-Դուք եկել եք Հայաստան միայն այս համերգին մասնակցելու համա՞ր, թե՞ այլ ծրագրեր էլ ունե՞ք
-Մինչ այդ Վիեննա գնացինք, էնտեղ ելույթ ունեցանք, բայց հատուկ ուսանողական հիմնադրամի կազմակերպության միջոցով հրավիրված էինք եկա այս համերգի համար:

-Երկա՞ր եք մնալու Երևանում:
-Չէ արդեն մեկ շաբաթ է՝ ստեղ ենք: Կիրակի օրը պետք է վերադառնանք, որովհետև Ավստրալիա պետք է գնանք ելույթների:

-Երգելու ընթացքում դուք պարբերաբար ասում էիք՝ «մեռնեմ Ձեզ», «Ձեր ցավը տանեմ»: Ամեն տե՞ղ եք այդպես ասում:
-Որտեղ որ հայություն է, ուրիշ ձև հնարավոր չէ: Մարդիկ ժամանակին երգելով կռվի են գնացել, ոչ մի երևույթ, արվեստի ոչ մի երևույթ այդքան ուժ չունի, ինչքան երգը: Բայց որ երգի միջոցով երգողն է այդպես արտահայտվում, ես պատկերացնում եմ՝ ինչքան ուժ ես տալիս մարդկանց: Ժողովուրդն այդպես զգում է, որ իրա երգիչն իրա հետ ա: Ես բեմից խաբել չեմ սիրում: Ժողովրդին եթե բեմից խաբես, ժողովուրդը կզգա, անպայման: Մեկ անգամ կլսի քեզ, երկրորդ անգամ և երրորդ անգամ էլ չի գա քո համերգին: Ես չեմ խաբում, մինչև վերջ անկեղծ եմ: Ես ամեն շաբաթ մի տեղ երգում եմ: Ես հայերեն եմ երգում արդեն քառասուն տարի և դա իմ կյանքն ա, իմ ամեն ինչն ա: Մեր ժողովուրդն ա՝ կապ չունի Հայրենիքում, Փարիզում, թե ուրիշ տեղ: Հաճախ չէ, որ այստեղ եմ լինում, բայց այստեղ ավելի ոգով եմ երգում: Ես ժողովրդից վերցրածն եմ տալիս ժողովրդին, այս ժողովուրդն է ինձ հարուստ սարքել:

-Դուք համերգի ժամանակ ասացիք, որ «Լոս-Անջելեսը ոչ հորս քաղաքն է, ոչ մորս քաղաքը, մենք բոլորս այնտեղ ուղղակի ապրում ենք»: Չե՞ք ուզում հաստատվել Հայաստանում:
-Ով ասաց, որ չեմ հաստատվելու Երևանում: Ես մտածում եմ այդ մասին և ժամանակը կգա ոչ միայն ես...Գիտե՞ք ինչ կա՝ Ամերիկան մեզ համար հյուրընկալ երկիր է, մեզ բոլորիս պահում է, բայց մեր բոլորի աչքն էստեղ է: Եթե այստեղ ինչ-որ բան է պատահում, Սփյուռքը հիվանդանում ա: Մեր ցավը, մեր ամեն ինչը այս մի պատառ, այս քաղցր Հայրենիքը պահելն ա: Հասկանո՞ւմ ես: Մեր ազգը շատ ծանր ժամանակներ ա անցել, ես հավատում եմ իմ ժողովրդի անմահությանը, միևնույն ժամանակ հավատում եմ, որ մի օր ամբողջ Սփյուռքը Անին հարս կանե, Ղարսը՝ գինետուն, ծաղկեփնջերով քայլենք Էրզրում, Մուսա լեռնա լանջերում պարենք, Ղարաբաղի մեջ կենացներ խմենք: Գալու է այդ օրը, ես հավատում եմ դրան:

-Խորհրդարանական ընտրությունների ժամանակ դուք երգեցիք «Ժառանգություն» կուսակցության քարոզարշավում, սատարեցիք Րաֆֆի Հովհաննիսյանին: Ընտրություններից հետո տեսե՞լ եք նրան:
-Ինքը էստեղ չի, Լոս Անջելոս ա: Մենք իրա հետ մանկության, պատանեկության ընկերներ ենք եղել, և ինքը խնդրեց, որ այդ օրերին ես այստեղ լինեմ: Ոչ մի քաղաքականություն չեմ հետապնդում իմ նպատակը օգնելն է. որ հային որ ես պետք եմ լինում, անպայման միշտ կողքին եմ լինում: Հիմա էլ այս համերգը հովանավորում է Հանրապետական կուսակցությունը:

-Իրե՞նք են Ձեզ հրավիրել:
-Այո, այո: Ինձ համար ոչ մի նշանակություն չունի: Մենք ունենք կուսակցություններ՝ Դաշնակցություն, Սոցիալ-դեմոկրատ հնչակյաններ և որևէ մի կազմակերպություն երբ կանչում ա ինձ, գնում եմ: Օրինակ՝ Դաշնակցության ծրագիրը ես շատ լավ գիտեմ, իրանց երգերը գիտեմ, իրանց ամեն ինչը գիտեմ, բայց համակիր չեմ: Որևէ մի հայկական կուսակցություն, եթե իմ պետքությունը ունի, նամանավանդ Հայրենիքում, ես պատրաստ եմ օգնել նրանց:

-Շուտով նախագահական ընտրություններ են լինելու, հնարավո՞ր է Հանրապետական կուսակցության կողքին կանգնեք:
-Ես նման բան չեմ անում և չպիտի անեմ, դա նախ իմ իրավունքը չի, ես էստեղացի չեմ, քաղաքացիություն չունեմ և ինձ նման իրավունք չեմ վերապահի: Խելացի ժողովուրդ ունենք, գիտակից, տրամաբանող իրանք էլ կորոշեն ում ընտրել, ինչ ընտրել: Ես ինձ այդ իրավունքը չեմ վերապահում, որովհետև սխալ կլինի արվեստագետի կողմից: Բոլորի հետ ընկերություն եմ անում. հիմա ըստեղ դաշնակցականներ էլ կան, հնչակյաններ էլ կան, բոլոր տեղերից կան, ու ես չեմ ուզում որևիցե մեկին նեղացնեմ: Իմ կուսակցությունը երգն ա, ես երգի կուսակցությանն եմ պատկանում: Որտեղ որ ինձ հրավիրեն երգելու, ես կգնամ:

-Նախագահական ընտրություններից հետո ինչպիսի՞ Հայաստան կուզեիք տեսնել:
-Կուզեի տեսնել ինքնաբավ Հայաստան: Ես չէի ուզի, որ էս քանի օրը տեսա՝ 80 տարեկան կինը նստած մուրա փողոցներում, ես էդի չեմ ուզում տեսնեմ: Նույն ձև ջահել երեխեք եմ տեսել, չէի ուզի տեսնել էդ ամենը: Կուզեի բարգավաճ և լավ Հայաստան տեսնել: Հիմա լավ բաներ էլ եմ շատ տեսնում: Էն օրը մի տեղ էի, տեսա երիտասարդությունը, որ երբ երգի մեջ Հայաստան բառը լսում էր, բոլորը մի ոտքի վրա բարձրաձայն գոռում էին: Այս երիտասարդությունը դեռ չի փչացել՝ կրակն էնտեղ ա, սերն էնտեղ ա: Էդի ինձ շատ ա ուրախացնում: Գիտակից, առողջ սերունդ ունենք, ես զգում եմ ու էլի ասում եմ՝ ես մեռնեմ իմ ժողովրդի անմահությանը, ամեն ինչ լավ կլինի: Ոչ մեկը միանգամից լավ Հայաստան չպիտի պահանջի, մարդիկ 1000 տարիներ սպասել են, որ անկախություն ձեռք բերեն: Միանգամից ամեն ինչ լավ չի կերտվում. ամեն ինչ լինում է չափով և ժամանակին: Մենք սրանից ավելի դժվար ժամանակներ ենք անցկացրել՝ առաջին անկախության ժամանակ: Բայց էս անկախությունը ...ամեն ինչ լավ ա, ես տեսնում եմ ջահելությանը հագնված...էս անգամ գալուց ես լավ բաներ եմ տեսնում, որը ինձ ուրախացնում ա: Ես երգող մարդ եմ, ես լավատես եմ: Հոռետես չեմ, որ մտածեմ՝ էս ինչա սենց, էս ինչ ա կատարվում: Սրանք ժամանակներ են, պիտի գան, անցնեն, գնան ու ամեն ինչ պետք է լավ լինի:




Լուսանկարները` ԼԻԼԻԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:13
Մեկնարկել է ձմեռային զորակոչը
Սիոն Սրբազանն իր աղոթքում խաղաղություն է հայցել մեր երկրի և անվտանգ ծառայություն՝ բոլոր զինվորների համար
Աղբյուր` Panorama.am
15:54
Ուսումնասիրություն. Ովքե՞ր են ավելի լավ դիմանում ցավին՝ տղամարդի՞կ, թե՞ կանայք
Կանայք հաճախ պնդում են, որ իրենք ավելի դիմացկուն են ցավին, քան տղամարդիկ, քանի որ կարող են դիմանալ ծննդաբերական ցավերին: Այնուամենայնիվ,...
Աղբյուր` Panorama.am
15:49
Իրանում ՀՀ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Իրանի նախագահին
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Մասուդ Փեզեշքիանին:...
Աղբյուր` Panorama.am
15:48
Անշարժ գույքի շուկայում 2024 թ.-ին եղել է 247 926 գործարք. Սուրեն Թովմասյան
«Անշարժ գույքի շուկայում 2024 թվականը ևս առանձնացրել իր ակտիվությամբ, գործարքների քանակը եղել է 247 926, որից Երևան քաղաքում՝ 68946 և...
Աղբյուր` Panorama.am
15:43
Լեզուն կտրած դատապարտյալը վերադարձվել է ՔԿՀ
Հունվարի 6-ին, ժամը 18:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ս. Մ.-ն, գտնվելով հոգեպես...
Աղբյուր` Panorama.am
15:21
Վանաձորցի աղջկան բռնության ենթարկելու դեպքով կա մեկ մեղադրյալ. ՔԿ
Երևանում անչափահաս աղջկան բռնության ենթարկելու դեպքով կա մեկ մեղադրյալ։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:16
Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը պաշտոնապես ամուսնալուծվել են
Դերասաններ Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը պաշտոնապես բաժանվել են։ Այս մասին հայտնում է People-ը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը։ Դատարանի...
Աղբյուր` Panorama.am
15:14
Որպեսզի փետրվարի 1-ից օգտվենք հանրային տրանսպորտի ծառայություններից, ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել արդեն այսօր. Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը գրում է։ «Սիրելի՛ երևանցիներ, ինչպես գիտեք, 2025թ. հունվարի 1-ից գործում են...
Աղբյուր` Panorama.am
15:03
Գրիպի որ շտամներն են այժմ շրջանառվում Հայաստանում. Ռոմելլա Աբովյան
Սուր շնչառական վարակների առումով Հայաստանում դիտվում է միջին ակտիվություն։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱՆ ՀՎԿԱԿ  վարակիչ և...
Աղբյուր` Panorama.am
15:00
Կադաստրային քարտեզները չեն պարունակում տեղեկատվություն ՀՀ սահմանի մասին. Սուրեն Թովմասյան
«Կադաստրային քարտեզները չեն պարունակում տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության սահմանի մասին այն իմաստով, որ շերտերի կառուցակարգը...
Աղբյուր` Panorama.am
14:35
33-ամյա տղամարդը ձերբակալվել է սառը զենք պահելու կասկածով
ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են, որ 33-ամյա տղամարդը է ձերբակալվել սառը զենք պահելու կասկածով։ «Կոտայքի պարեկները ծառայություն...
Աղբյուր` Panorama.am
14:29
ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը
Ադրբեջանում անազատության մեջ գտնվող անձանց դեկտեմբերին տեսակցել են ԿԽՄԿ ներկայացուցիչները և նրանց հնարավորություն է տրվել խոսելու հարազատների...
Աղբյուր` Panorama.am
14:17
ՀՎԿԱԿ-ը՝ Հայաստանում գրանցված մետապնևմովիրուսի դեպքերի մասին
Մարդու մետապնևմավիրուսը (HMPV) սուր շնչառական վարակ է, որը տարածվում է հիմնականում օդակաթիլային եղանակով, հազվադեպ նաև՝ կենցաղային իրերի հետ...
Աղբյուր` Panorama.am
14:07
Իրան-Հայաստան-Ռուսաստան համագործակցության շրջանակներում եթե կարողանանք տեղավորվել՝ միայն օգուտներ կունենանք. Վարդան Ոսկանյան
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, թե Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին...
Աղբյուր` Panorama.am
14:00
Նախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ դեպքերի հետևանքով 14 մարդ է զոհվել
Հունվարի 1-ից 6-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 360 դեպք, որից 98-ը՝ արտակարգ: Փրկարար ծառայությունը, ...
Աղբյուր` Panorama.am
13:07
Սյունիքում ջերմաստիճանը կհասնի +17-ի
Երևանում  հունվարի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
12:55
Ավելի քան հազար իրանական բեռնատարների թույլ չի տրվում անցնելու Թուրքիա-Նախիջևան սահմանի Սադարակի անցակետով. Ոսկանյան
«Մի կողմից Իրանի, իսկ մյուսից՝ թուրք-ադրբեջանական դաշինքի միջև տրանսպորտային ճգնաժամը շարունակվում է»,-հայտնում է իրանագետ Վարդան...
Աղբյուր` Panorama.am
12:34
Ի՞նչ անել, եթե ձեզ շանտաժի են ենթարկում ԱԲ-ով կամ ֆոտոշոփով սարքած մերկ նկարներով. Սամվել Մարտիրոսյանի խորհուրդը
Ի՞նչ անել, եթե ձեզ շանտաժի են ենթարկում ԱԲ-ով կամ ֆոտոշոփով սարքած մերկ նկարներով։ Տեղեկատվության անվտանգության հարցերով փորձագետ Սամվել...
Աղբյուր` Panorama.am
12:23
Ի՞նչ կարելի է տեսնել հունվարին գիշերային երկնքում. Աստղադիտարանն է հայտնում
 Ի՞նչ կարելի է տեսնել հունվարին գիշերային երկնքում։ Բյուրականի աստղադիտարանը ներկայացրել է դիտարժան երևույթների ողջ ցանկը. . Սատուրն...
Աղբյուր` Panorama.am
11:43
Ծովինար Թադևոսյանը՝ ՔԿԾ պետ
Ծովինար Թադևոսյանը կնշանակվի ԱՆ քրեակատարողական ծառայության պետ։ Այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանն ու կցել տեսանյութ։  
Աղբյուր` Panorama.am
11:07
Ավարտվել է որդու կողմից մորն առանձին դաժանությամբ սպանության փաստի կապակցությամբ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
2024 թվականի օգոստոսի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ նույն օրը...
Աղբյուր` Panorama.am
10:42
Դատապարտյալը կտրել է լեզուն, մեկ ուրիշը ձեռքերն է վնասել
Արմավիրի բանտի կարանտինի 3-րդ խցում դատապարտյալը գնացել է ծայրահեղ քայլի։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` նա կտրել է լեզուն։...
Աղբյուր` Panorama.am
10:34
ԱՄՆ-ում թռչնագրիպից մահվան առաջին դեպքն է գրանցվել
ԱՄՆ-ում թռչնագրիպից՝ H5N1 վիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել։ Լուիզիանայի Առողջապահության դեպարտամենտի տվյալներով՝ մահացածը 65 տարեկան էր...
Աղբյուր` Panorama.am
10:08
Տեսանելի ապագայում տուրբուլենտ նոր զարգացումներ են սպասվում. Տիգրան Աբրահամյան
«Կանխատեսումները, թե ԱՄՆ նոր նախագահը հակված է ջանքեր ներդնելու ռուս-ուկրաինական կոնֆլիկտը հանգուցալուծելու/սառեցնելու, պայմանավորված է ոչ...
Աղբյուր` Panorama.am
09:55
Մաքուր թղթի վրա գրեք Ձեր ննջեցյալի անունը և հանձնեք այն եկեղեցու սպասավորներին. Հայր Զաքարիա
Այսօր մեռելոց է՝ ննջեցյալների հիշատակության օր: Բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ կմատուցվի, որի ավարտին կկատարվի հոգեհանգստյան կարգ ննջեցյալների...
Աղբյուր` Panorama.am
09:44
Թուրանական միջանցքի հարցում 2025 թվականին լինելու է հնարավոր ամենամեծ ճնշումը. Գեղամյան
«Միջանցքի հարցում Իրանը մնում է գլխավոր դեմ կողմը։ Իրանը՛, ոչ թե Հայաստանը, ցավոք»,-գրում է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան...
Աղբյուր` Panorama.am
09:42
Քրիստանյա աշխարհին ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Արցախի պատմաշակութային արժեքները գտնվում են ոչնչացման վտանգի տակ. Հ. Ավանեսով
«Այսօր  Սուրբ Ծննդյան  պատարագի  արարողություններ  են  կատրավում Հայաստանյայց Առաքելական եկեղեցիներում` ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արտաշատի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Հունվարի 7-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ Արտաշատի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 150 մետր։...
Աղբյուր` Panorama.am
09:22
Հունվարի 8-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:12
Լարսը փակ է բեռնատարների համար
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}