Առաջիկայում Գյումրու նախկին քաղաքապետի դեմ քրեական գործեր կարող են հարուցվել
Ֆինանսների նախարարության վերահսկողական ծառայությունը ստուգումներ է սկսել Գյումրիի քաղաքապետարանում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնել է Գյումրիի քաղաքագետ Սամվել Բալասանյանի խոսնակ Զոհրաբ Եգանյանը։ Ստուգումները սկսվել են երեկ, ուսումնասիրվում է պետական բյուջեից քաղաքապետարանին տրվող դոտացիոն գումարների ծախսման արդյունավետությունը։
Թերթը հիշեցնում է, որ արդեն տեղեկացրել էր` առաջիկայում մի շարք ստուգող կազմակերպություններ մտնելու են Գյումրու քաղաքապետարան։ «Թե այս ստուգումներն ինչ հետք կարող են թողնել Գյումրիի նախկին քաղաքագետ Վարդան Ղուկասյանի հետագա ճակատագրի վրա, դեռ հայտնի չէ։ Գյումրիից, սակայն, շաբաթներ առաջ մեզ փոխանցել էին, թե տպավորությունն այնպիսին է, որ առաջիկայում Վարդան Ղուկասյանի դեմ քրեական գործեր կարող են հարուցվել։ Որքանով է այս տպավորությունը հիմնավորված, դժվար է ասել»,– գրում է թերթը։