Բերանը կարած դատապարտյալը դադարեցրել է հացադուլը
ԱՆ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը հանդես է եկել պարզաբանմամբ, հացադուլ հայտարարած ու ինքնախեղման դիմել պատրաստվող դատապարտյալի վերաբերյալ:
«Նոյեմբերի 16-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, նախկինում հինգ անգամ ազատազրկման դատապարտված Արտակ Աբրահամյանի մոտ հայտնաբերվել և առգրավվել է բջջային հեռախոս: Ա. Աբրահամյանը հայտարարել է հացադուլ և կարել բերանը: Րոպեներ անց վերջինս հացադուլը դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել` խնդրելով առգրաված բջջային հեռախոսը հանձնել հարազատներից որևէ մեկին»,-ասված է պարզաբանման մեջ:
Նախորդող հրապարակումներ`
«Նուբարաշենե-ում դատապարտյալը սպառնում է ինքնախեղման դիմել
««Նուբարաշենե-ի աշխատակիցը դատապարտյալի նկատմամբ պատիվը նվաստացնող վերաբերմունք է ցուցաբերելե. Նամակ պաշտպանին