Մ. Շահգելդյան. Ընդդիմության թեկնածուի առաջադրմանն ուղղված պրոցեսներ դեռ չկան
«Այսօրվա դրությամբ չեմ տեսնում միասնական թեկնածուի առաջադրմանն ուղղված պրոցեսներ»,-ասուլիսի ժամանակ խոսելով ընդդիմության կողմից գալիք նախագահական ընտրություններին միասնական թեկնածուի հնարավորության մասին` կարծիք հայտնեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:
Ըստ բանախոսի` ներկայումս դժվար է կանխատեսել, թե ով կարող է լինել միասնական թեկնածու, քանի որ նույնիսկ ընդդիմադիր քաղաքական ուժերը «դեռ չգիտեն այդ մասին»:
Նրա խոսքով` անկանխատեսելի է նաև, թե որ ճանապարհով կգնա «Բարգավաճ Հայաստանը» և թե որքանով հավատարիմ կլինի ստորագրված հուշագրերին:
«Իսկ իրենք գիտե՞ն ինչ են որոշելու: Այս հարցն անընդհատ խոսվում է, քննարկվում է, ստորագրված փաստաթղթերը կպահպանվեն, թե՝ ոչ, սա իրենց որոշումն է»,- ասաց նա: