Արեգակն ակտիվ վիճակում է…Պետք է զգույշ լինել
Արեգակնային համակարգի փոփոխություններն իրենց ազդեցությունն են ունենում մարդու առողջության վրա, և հատկապես նրանց, ովքեր խրոնիկ հիվանդություն ունեն: Ասուլիսում այս մասին ասաց սրտաբան Տիգրան Պողոսյանը:
Ըստ նրա, ամենախոցելին սրտանոթային համակարգն է, այսինքն պետք է սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդիկ լինեն ավելի ուշադիր, հաճախակի դիմեն բժշկին: Տ. Պողոսյանն ասաց, որ արեգակնային բռնկումների ժամանակ հիվանդները պետք է ավելացնեն իրենց դեղորայքի չափաբաժինը, քանի որ այն չափաբաժինը, որ իրենք սովորաբար ընդունում են, այդ ընթացքում քիչ է լինում:
Բժիշկը նաև ասաց, որ արեգակնային համակարգի փոփոխությունները մարդկանց մոտ կարող են արտահայվել դեպերսիայով, աշխատունակության անկմամբ: Արեգակնային ակտիվության փոփոխության դեպքում, ըստ նրա, փորձեր են կատարվել, այդ թվում նաև Երևանում, և պարզել, որ այդ ժամանակ բարձրանում է հանկարծամահությունների հաճախականությունը:
Ասուլիսին ներկա Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբարատորիայի ուսանողուհի Հասմիկ Ռուստոմյանն ասաց, որ հիմա արևն ակտիվ է, բայց բռնկումները ուժեղ ու հաճախակի չեն: Նրա խոսքով, գոյություն ունեն ցիկլեր, որի ընթացքում արևը լինում է հանգած վիճակում, կամ ակտիվ: Արեգակը ակտիվանում է 11 տարին մեկ ու կարող է ակտիվ վիճակում մնալ մի քանի տարի: Ակտիվության շրջանում լինում են բռնկումներ, որի ընթացքում պլազմայի ամպ է պոկվում ու եթե ուղղված է դեպի Երկիր մոլորակի ուղղությամբ, 2-4 օրվա ընթացքում հասնում են Երկիր: Ամբողջությամբ փակում է երկիրը, բայց չի այրվում, վտանգվում են արբայնակային սարքերը, էլեկտրական լարերը, ռադիոկապը: Արեգակնային բռնկումները կարող է տևել երեք օր: Հ. Ռուստամյանն ասաց, որ վերջին անգամ բռնկում եղել է հոկտեմբերի սկզբին, բայց լուրջ ազդեցություն չի ունեցել: Նա նշեց, որ բռնկումներ դեռ հնարավոր են լինել, քանի որ արեգակը ակտիվ վիճակում է: