Հ. Սվոբոդա. Էրդողանի մահապատժի վերականգնման առաջարկը` սկանդալային և սադրիչ բնույթ է կրում
ԵՄ-ում տագնապ է սկսվել, քանի որ Թուրքիան որոշել է վերականգնել մահապատիժը: Այս մասին գրում է. «Sunday Times» պարբերականը:
Թուրքիայի վարչպետ Ռ. Էրդողանի` մահապատժի վերականգնման հայտարարությունից անմիջապես հետո, ԵՄ-ն ավելի արագ արձագանքեց, քան ակնակալվում էր: «ԵՄ քաղաքականության հիմնական նպատակներից մեկը` մահապատժի համաշխարհային վերացումն է», -նշել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
«Էրդողանի առաջարկը սկանդալային և սադրիչ բնույթ է կրում և հնարավոր է խանգարի Թուրքիայի` ԵՄ անդամակցման վերաբերյալ բանակցություններին»,-նշել է ՌԴ հարցերով Եվրախորհրդարանի զեկուցող Հանես Սվոբոդան:
Պարբերականը նշում է, որ Անկարայի` ԵՄ անդամակցության վերաբերյալ բանակցությունները սկսվել են դեռևս 2005-ին և քաղաքականության փոփոխումը հետագայում էլ ավելի կփոխի իրավիճակը:
Էրդողանի առաջարկն առաջին հերթին վերաբերում է «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» ձերբակալված առաջնորդ Աբդուլլահ Օջալանին: