«Ազատ դեմոկրատները» դեռ քննարկում են Անուշ Սեդրակյանի թեկնածությունն առաջադրելու հարցը
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունում շարունակվում են քննարկումները` նախագահական ընտրություններում կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի թեկնածությունն առաջադրելու շուրջ: Այս մասին ասուլիսում ասաց Ա. Սեդրակյանը:
««Ազատ դեմոկրատները», լինելով բնույթով լիբերալ կուսակցություն, որը ուզում է համախմբել նաև ամբողջ լիբերալ դաշտը, բնականաբար, պետք է քննարկեր նաև կին թեկնածու առաջադրելու հարցը: Քննարկումները դեռ շարունակվում են, երբ որոշում կայացվի, հրապարակային կհայտարարվի»,- ասաց նա:
Ասուլիսին ներկա ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանն ասաց, որ ինքը դրական է վերաբերում, ողջունում է, որ ընտրություններին կարող է մասնակցել կին թեկնածու: