Գործարկվել է «Պաշարների շտեմարան» կայքը
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխամասային գրասենյակում կայացել է «Պաշարների շտեմարան» կայքի (http://lib.armedu.am ) շնորհանդեսը: «Պաշարների շտեմարան» կայքը ստեղծվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսական աջակցությամբ:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, միջոցառմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՎիվաՍել-ՄՏՍ–ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, կրթական և տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Էլեկտրոնային ուսումնական պաշարների շտեմարանի ստեղծման նպատակը կրթության ոլորտում ՏՀՏ ներդրման շարունակական զարգացման ապահովումն է: Մասնավորապես՝ էլեկտրոնային բովանդակության հարստացումը և ուսումնամեթոդական պաշարների միասնական տարածքի ստեղծումը: Կայքում ընդգրկվում և ըստ բնագավառների ու կրթական աստիճանների դասակարգվում են կրթական, ուսումնական և մեթոդական էլեկտրոնային պաշարները՝ դրանք հասանելի դարձնելով կրթության ոլորտի մասնագետներին, ուսուցիչներին, աշակերտներին և կայքի մյուս այցելուներին:
«Գիտելիքը մարդու զարգացմանը նպաստող գործիք լինելուց բացի, նաև պատասխանատվության խորհրդանիշ է: Մեզանից յուրաքանչյուրը կրթվում է` ինքն իրեն, միջավայրին ու նաև երկրին օգտակար լինելու համար: Ուզում եմ հավատալ, որ «Պաշարների շտեմարանը» կծառայի իր նպատակին և կդառնա ամենասեղմ ժամկետներում առավելագույն տեղեկատվություն ստանալու հրաշալի գործիք»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ի մասին.
Կազմակերպության գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրումն ու դրա շարունակականության ապահովումն է։
Գործունեության հիմնական ուղղություններն են`
• Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի (ՀԴԻՑ) կառավարում ու սպասարկում:
• Շարժական ինտերնետային-համակարգչային կայանի (ՇԻՀԿ) շահագործում
• «Հայկական կրթական միջավայր» պորտալի (http://www.armedu.am) և ենթակայքերի՝ Կրթական ֆորումի (http://forum.armedu.am/), Հեռավար ուսուցման համակարգի (http://learning.armedu.am/) և Պաշարների շտեմարանի (http://lib.armedu.am) շահագործում:
• “Higher Education in Armenia” (www.studyinarmenia.org) և «Ավարտական փաստաթղթերի հաշվառման համակարգ» (http://students.armedu.am/) կայքերի շահագործում, ԿՏԱԿ-ի կայքի (http://ktak.am) վարում:
• Հանրակրթության կառավարման տեղեկատվական համակարգի (ԿՏՀ) և Աշակերտների հաշվառման տեղեկատվական համակարգի (ԱՀՏՀ) շահագործում:
• Ինֆորմատիկայի ուսուցիչների և դպրոցների համակարգչային ուսումնական կենտրոնները սպասարկող մասնագետների վերապատրաստում:
• Ուսումնաօժանդակ ձեռնակների ստեղծում, դպրոցներում էլեկտրոնային գրադարանների հիմնում:
• Համակարգչային ծրագրերի արտոնագրում:
• Կրթության ոլորտում իրականացվող ՏՀՏ ծրագրերի համակարգում և համագործակցություն տեղական և միջազգային կազմակերպությունների հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին