Վրաստանը երբեք չի վերադառնա ԱՊՀ
Վրաստանը երբեք չի վերադառնա ԱՊՀ և նման ենթադրությունները զուրկ են բոլոր հիմքերից: Այս մասին «Ռուստավի-2»-ի եթերում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:
«Մենք ոչ մի պաշտոնական հրավեր չենք ստացել ԱՊՀ մտնելու մասին և կարծում եմ, որ այնտեղ շատ լավ հասկանում են նման որոշման անհնարինության մասին»,- «Գռուզիա Օնլայնի» հաղորդմամբ մասնավորապես ասել է արտգործնախարարը:
Փանջիկիձեն հայտարարել է նաև, որ Վրաստանը մտադիր է անդամակցել միայն ԵԽ-ին ու ՆԱՏՕ-ին:
Հիշեցնենք, Վրաստանը ԱՊՀ անդամ էր 1993թ-ից, սակայն վրաց-ռուսական պատերազմից հետո լքել է այն: