Գյումրիի նախկին քաղաքապետի դստեր փեսացուի սպանության գործով փաստաբանը պատրաստվում է միջնորդություններ ներկայացնել
Վաղը, նոյեմբերի 20-ին կավարտվի Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանության գործով փաստաբաններին տրված ժամկետը, որի ընթացքում նրանք պետք է ծանոթանային գործի նյութերին: Այդ մասին այսօր Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Կարեն Եսայանի իրավահաջորդ Անահիտ Իսկանդարյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը:
Կարեն Եսայանի սպանության գործով նախաքննությունը ավարտվել էր վերջերս և ինչպես տիկին Էլբակյանը տեղդեկացրեց, կողմերին տրվել էր 10 օր ժամանակ գործի նյութերին ծանոթանալու համար:
«Իհարկե, 10 օր ժամանակը քիչ էր գործի նյութերին ծանոթանալու համար, բայց մենք վչվիճարկեցինք այդ որոշումը: Բայց մենք դժգոհ ենք նախաքննության ընթացքից և պատրաստվում ենք մի շարք միջնորդություններ ներկայացնել», -ասաց տիկին Էլբակյանը:
Հիշեցնենք` Վարդան Ղուկասյանի փեսան` Կարեն Եսայանը սպանվել էր իր նշանադրությունից առաջ, ապրիլի 12-ին: Եսայանի սպանության գործով ձերբակալվել է Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին՝ Հարություն Սարգսյանը: Սպանության գործը հանձնվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (կանխամտածված, դիտավորյալ սպանություն) և 188 հոդվածի 1-ին մասով (ապօրինի ձեռնարկատիրություն):
Ավելի վաղ Panorama.am-ն անդրադաձել էր այս պատմությանը և ներկայացրել կողմերի կարծիքները:
Նախորդող հրապարակում. «Նախկին ոստիկանապետի որդին հանցակիցներ է ունեցել». Նոր մանրամասներ Վ. Ղուկասյանի փեսայի սպանության գործով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան