Ամենահարուստ Բոնդը Քրեյգն է, ամենաաղքատը՝ Քոններին
Դենիել Քրեյգն ամենաբարձր վարձատրվող Ջեյմս Բոնդն է` ըստ լրագրողների հաշվարկի, գրում են արտասահմանյան լրատվամիջոցները:
Յուրաքանչյուր ֆիլմի համար նա միջինը շուրջ 9,6 միլիոն ֆունտ՝ 15,2 միլիոն դոլար է ստանում: Երկրորդ տեղում Պիրս Բրոսնանն է. նա ամեն ֆիլմի համար 8,7 միլիոն ֆունտ՝ 13,8 միլիոն դոլար էր ստանում:
Շոն Քոններին ամենաաղքատ Բոնդն է. մեկ ֆիլմի համար նրան վճարել են 3 միլիոն ֆունտ՝ 4,7 միլիոն դոլար: Ի դեպ, շոտլանդացին Բոնդի առաջին դերակարտարն է եղել, երբ ֆիլմը դեռ այդքան հանրահայտ չէր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում